Ռոշի սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենթադրենք որևէ հեղուկային զանգված, որն իր ամբողջականությունը պահպանում է շնորհիվ սեփական գրավիտացիայի, պտտվում է որև երկնային մարմնի շուրջ։ Ռոշի սահմանից մեծ հեռավորության վրա հեղուկային զանգվածը կունենա գրեթե գնդաձև տեսք։
Ռոշի սահմանին մոտենալիս հեղուկային զանգվածը իր տեսքը կձևափոխի՝ մակընթացային ուժերի պատճառով։
Ռոշի սահմանին հասնելիս հեղուկային զանգվածի սեփական գրավիտացիոն ուժերը այլևս չեն կարողանա դիմակայել մակընթացային ուժերին և մարմինը կսկսի կազմալուծվել։
Ինչպես ցուց են տալիս կարմիր սլաքները, հեղուկային զանգվածի այն մասերը, որոնք ավելի մոտ են երկնային մարմնին, ավելի արագ կշարժվեն։
Զանգվածի տարբեր մասերի ուղեծրային արագությունների տարբերության պատճառով հեղուկային զանգվածը ի վերջո օղակ կկազմի երկնային մարմնի շուրջ։

Ռոշի սահման կամ Ռոշի շառավիղ է կոչվում իր սեփական գրավիտացիոն ուժերով ամբողջական պահվող երկնային մարմնի այն հեռավորությունը մեկ այլ երկնային մարմնից, որին հասնելու դեպքում առաջին երկնային մարմինը կկազմալուծվի՝ մյուս երկնային մարմնի կողմից առաջացած մակընթացային ուժերի ազդեցության ներքո։[1] Կազմալուծումը տեղի է ունենում այն պատճառով, որ մակընթացային ուժերը գերազանցում են մարմնի սեփական գրավիտացիոն ինքնաձգողականության ուժը։ Ռոշի սահմանի ներսում, երկնային մարմնի շուրջ պտտվող նյութերը հակված են ցրվել և օղակներ ձևավորել, իսկ սահմանից դուրս՝ հակված են սերտաճել, միանալ միմյանց։ Տերմինը կոչվում է ֆրանսիացի աստղագետ Էդուարդ Ռոշի անունով, ով առաջինն է հաշվարկել է այս տեսական սահմանը 1848 թվականին։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Eric W. Weisstein (2007)։ «Eric Weisstein's World of Physics - Roche Limit»։ scienceworld.wolfram.com։ http://scienceworld.wolfram.com/physics/RocheLimit.html։ Վերցված է September 5, 2007։ 
  2. NASA։ «What is the Roche limit?»։ NASA - JPL։ http://www2.jpl.nasa.gov/saturn/faq.html#roche։ Վերցված է September 5, 2007։