Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշ
Ronald George Wreyford Norrish
Ծնվել էնոյեմբերի 9, 1897(1897-11-09)[1][2][3][…]
Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիսի 7, 1978(1978-06-07)[1][2][3][…] (80 տարեկան)
Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԷմանուել քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարEric Rideal?
Եղել է գիտական ղեկավարDavid Husain? և Ջորջ Պորտեր
Պարգևներ
 Ronald George Wreyford Norrish Վիքիպահեստում

Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշ (անգլ.՝ Ronald George Wreyford Norrish, նոյեմբերի 9, 1897(1897-11-09)[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 7, 1978(1978-06-07)[1][2][3][…], Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս-քիմիկոս։

Եղել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1936 թվականից), 1937—1965 թթ. գլխավորել է Քեմբրիջի համալսարանի ֆիզիկական քիմիայի ֆակուլտետը, 1965 թվականից՝ վաստակավոր պրոֆեսոր։ Արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների անդամ է։ Զբաղվել է արագ ընթացող լուսաքիմիական ռեակցիաներով և մշակել (իր աշակերտ Ջ․ Փորտերի հետ) դրանց հետազոտման նոր եղանակներ՝ կինետիկական սպեկտրաչափություն և իմպուլսային ֆոտոլիզ։ Ցույց է տվել, որ հասարակ միացությունների իմպուլսային ֆոտոլիզն ուղեկցվում է պիրոլիզի միջանկյալ՝ գրգըռված (տատանողական) նյութերի առաջացմամբ, հետազոտել է այդ մասնիկների ռելաքսացիայի կինետիկան։ Պարգևատրվել է Դևիի (1958), Լյուիսի (1964) և Ֆարադեյի (1965) մեդալներով։ 1967 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի Մ․ Էյգենի և Ջ․ Փորտերի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 380