Հռոմուլոս Օգոստուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմուլոս Օգոստուլոս
Կայսր
Հռոմեական դրամ Հռոմուլոս Օգոստուլոսի դիմապատկերով
Իշխանություն475 թվական, հոկտեմբերի 31476 թվական, սեպտեմբերի 4
Լրիվ անունՖլավիոս Հռոմուլոս Օգոստուլոս
ԾննդավայրՌավեննա
Վախճանի վայրԿաստել դելլ’Օվո
Երկիր Արևմտյան Հռոմեական կայսրություն և Հին Հռոմ
Ազգությունհռոմեացի
կայսր
ՀայրՖլավիոս Օրեստ
ՀավատքՔրիստոնեություն

Ֆլավիոս Հռոմուլոս Օգոստուլոս[1] (լատին․՝ Flavius Romulus Augustus), Հռոմուլոս Ավգուստուլուս (լատին․՝ Romulus Augustulus)[2], , Ռավեննա), հռոմեական պատմագրությունում առավել հայտնի որպես Ռոմուլ Օգուստ, Արևմտյան Հռոմեական Կայսրության վերջին կայսրը, ով կառավարել է 475-476 թվականներին։

Հռոմուլոսը, ով առանձնանում էր միայն իր գեղեցկությամբ[3], գահին բարձրացվեց պատանեկան հասակում հոր՝ զորահրամանատար Օրեստի կողմից, որը գահընկեց արեց կայսր Հուլիոս Նեպոտին։ Սակայն գահի նրա հավակնությունները չճանաչվեցին ոչ գալլական կուսակալ Սիագրիի, ոչ Արևելյան Հռոմեական Կայսրության և ոչ էլ Դալմաթիա կառավարելու մեկնած Նեպոտի կողմից[2]։ Մանկահասակ կայսրի փոխարեն կառավարում էր նրա հայրը։ Արդյունքում, տասը ամսվա կառավարումից հետո Հռոմուլոսը գահընկեց է արվում հերուլների առաջնորդ Օդոակրի կողմից և աքսորվում է Կամպանիա, որտեղ էլ ապրում է, ըստ հավանականության, մինչև մահը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը և գահին բարձրանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմուլոսի հայրը՝ Ֆլավիոս Օրեստը, գաղթել էր Պանոնիայից և հանդիսանում էր Իտալական բանակի մագիստրոս և պատրիկ, իսկ մայրը Նորիկի կոմիտի դուստր Ռոմուլան էր, ով ծագումով Պոետովիոնայից (այժմյան սլովենական Պտույ քաղաք) էր[3]։ Ապագա կայսրը ծնվել է մոտավորապես 460 կամ 461 թվականին և անվանվել է իր պապի պատվին[5]։ Հայտնի է, որ Հռոմուլոսն իր Ավգուստուս անունը կրել է դեռևս գահին բարձրանալուց առաջ։ Այդ ենթադրությունը արվում է հիմնվելով նրա դրամների վրայի հետևյալ մակագրության. «Dominus Noster Romulus Augustus Pius Felix Augustus» (Մեր Տեր Հռոմուլոս Օգոստուլոս Օրհնված Երջանիկ Ավգուստ)[4]։ Նաև Հռոմուլոսին երբեմն անվանում են Ավգուստուլ (Փոքրիկ Աուգուստ, Աուգուստիկ)՝ իր երիտասարդ տարիքի պատճառով, իսկ հույները նրա մասին արտահայտվում էին որպես «փոքրիկ անարգանք»՝ Մոմիլա (լատ. Momylos[4]: Ավելի ուշ շատ պատմաբաններ նշում էին այն, որ ճակատագրի բերումով Հռոմուլոս Օգոստուլոսը միավորեց և, ըստ Է. Գիբոնի արտահայտության, անվանարկեց իր մեջ Հռոմի հիմնադրի և նրա առաջին կայսրի անունը[3].

Արևելյան և Արևմտյան Հռոմեական կայսրությունները 476 թվականին

Հռոմուլոսի հայրը՝ Օրեստը, որը ժամանակին հանդիսանում էր քարտուղար (նոտար) Աթիլլայի ժամանակ, 475 թվականին ռազմական մագիստրոսի պաշտոնին է բարձրացվում Հուլիուս Նեպոտայի հրամանով, այդ պաշտոնում փոխարինելով Էկդիցիյ Ավիտային[6][7]։ Այդ նշանակումից շատ չանցած, Օրեստը, իրեն համակրող զինվորների խնդրանքով, ապստամբություն է բարձրացնում Հուլիուս Նեպոտի դեմ և գրավում է Արևմտյան Հռոմեական կայսրության մայրաքաղաք Ռավեննան[6]։ Երբ կայսրը իմանում է այդ մասին, նա 475 թվականի օգոստոսին փախչում է Դալմաթիա, որտեղ նրա ազգական Մարցելինի կողմից հիմնադրվել էր կիսաինքնավար պետություն [7]։ Դրանից հետո զորահրամանատարը, ըստ երևույթին, երկու ամսվա ընթացքում բռնում է սպասողական դիրք, հնարավոր է սպասելով արևելյան կայսրության արձագանքին։ Եվ վերջապես, 475 թվականի հոկտեմբերի 31-ին, Օրեստը, անհայտ պատճառներով հրաժարվելով կայսրի տիտղոսից, գահին է բարձրացնում իր մանկահասակ որդի Հռոմուլոսին[7]։ Հնարավոր է, նա որոշեց, որ հռոմեացիները ավելի հակված էին ընդունելու նրա որդուն, որի երակներում ավելի շատ էր հռոմեական արյուն հոսում, քան իրենում, որպես տիրակալ[8]։ Այնուամենայնիվ, զորահրամանատարը փոստորեն սկսեց կառավարել կայսրությունով իր որդու փոխարեն[9]։ Բացի այդ, ըստ բյուզանդական պատմաբան Եվագրի Սքոլաստիկի տեղեկությունների, Օրեստը իրեն հռչակել էր արքա[10]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան կայսրության կայսր Զենոնը, ով Հռոմուլոսին օրինական կայսր չէր համարում
Հուլիուս Նեպոտը ոսկեդրամի վրա

Հռոմուլոս Օգոստուլոսի գահ բարձրանալու ժամանակ Հռոմեական կայսրությունը գտնվում էր անհետացման եզրին։ Կայսերական տիրապետությունը տարածվում էր միայն Իտալիայի և Հարավային Գալիայի մի փոքրիկ մասի վրա[11]։ Արևելահռոմեական կայսր Լևոն I-ը, որը մահացել էր 474 թվականին, Արևմտյան Հռոմեական կայսրության գահին էր կանգնեցրել երկու մարդու՝ Պրոկոպի Անթեմիային և Հուլիուս Նեպոտին, այդ պատճառով նրա հետնորդ Զենոնը, այնպես ինչպես Հյուսիսային Գալիայի կուսակալ Աֆրանի Սիագրին, հրաժարվում են Հռոմուլոսին ճանաչել Արևմուտքի կայսր, նրան համարելով սովորական բռնակալ[12]։

Իր մանկահասակության պատճառով Հռոմուլոսը գործունեության ոչ մի հետք չի թողել, բացի ոսկե սոլիդներից, որոնք հատվում էին Հռոմում, Մեդիոլանում, Ռավեննայում և Արելատում և նախատեսված էին, ըստ երևույթին, բարբարոսների ծառայությունների դիմաց վճարումների համար, ովքեր ծառայում էին արևմտահռոմեական բանակում[12]։ Գտնված մի քանի արծաթե դրամներ հատվել էին Ռավեննայում, սակայն Հռոմուլոսի կառավարման ժամանակաշրջանի պղնձե դրամներ հայտնի չեն։ Ավելի լուրջ խնդիր, որի հետ բախում ունեցավ նոր տիրակալը, դա բարբարոսական վարձկանների բազմազան բանակի ղեկավարումն էր[12]։ Տասամսյա կառավարումից հետո, Հռոմուլոսի և նրա հոր դեմ, ապստամբություն բարձրացվեց բանակի կողմից, որը փաստացի ամբողջովին կազմված էր հիմնականում հերուլներից, ռուգերից և սկիրներից[4]։ Նրանք գիտեին, որ հռոմեական կառավարությունը Արևմտյան Հռոմեական կայսրության այլ մասերի գերմանացիների հետ պայմանավորվածություն է կնքել, որի համաձայն տեղական հողատերերը իրենց հիրույթներից պետք է որոշակի մաս տրամադրեին ներգաղթյալներին[7]։ Սակայն այդ սկզբունքը չէր տարածվում Իտալիայի վրա, բայց գերմանական ցեղերի զինվորները, ովքեր բնակեցվել էին թերակղզում, հայտարարեցին, որ նմանատիպ գործողություններ պետք է ձեռնարկվեն նաև իրենց օգտին[13]։ Նրանք չէին պնդում, որ իրենց հատկացվեն հողի երկու երրորդ մասը, ինչպես այդ արվում էր V դարի սկզբին՝ կայսր Հոնորիուսի կողմից վեստգոթերի նկատմամբ, ովքեր հարձակվեցին Գալլիայի վրա։ Լեգոիներները պնդում էին, որ նրանց խնդրանքի բավարարման համար բավական է միայն հողի մեկ երրորդ մասը[7]։ Ի հակասումն իրենց սպասումների, Օրեստը զինվորներին մերժեց իրենց խնդրում[12]։ Նաև, հնարավոր է, Օրեստը, սկզբնապես, զինվորներին խոստացել էր Հուլիուս Նեպոտի գահընկեց անելու դեպքում որպես պարգև հատկացնել հող, այդ պատճառով նրանք դուրս եկան Օրեստի դեմ[4]։ Խռովության մեկ այլ պատճառ հանդիսացավ հռոմեական բանակի գանձարանի դրամական վիճակի վատթարացումը, միայն Իտալիայի տարածքից գանձվող փոքրիկ եկամուտների պատճառով և դրա հետևանքով զինվորները դուրս էին գալիս իշխանությունների ենթակայությունից[14]։

Վրդովված զինվորները, որպես իրենց առաջնորդ, ընտրեցին Օրեստի զորահրամանատարներից մեկին՝ ի դեմս Փլավիա Օդոակրի[4]։ Ըստ ծագման օդոակրը գերմանացի էր (սկիր կամ, ենթադրաբար, ռուգ), նրա հայրը Աթիլլայի ժամանակ դեսպան էր ծառայում Կոստանդնուպոլսում։ Աթիլլայի մահվանից հետո նա մտնում է արևմտյան կայսր Պրոկոպի Անթեմիայի բանակը և Օրեստին օգնում էր Հուլիուս Նեպոտի գահընկեց անելուն[15]։

Բախվելով իր հանդեպ թշնամաբար տրամադրված զորքին, Օրեստը փակվում է հզոր պատերով շրջապատված Տիցիանում, որը գրավվում է և թալանվում[14]։ 476 թվականի օգոստոսի 28-ին, Պլացենտիի մոտ, նա գերի է վերցվում և մահապատժի ենթարկվում[14]։ Նրա եղբայր Պավելը սպանվում է Ռավեննայից ոչ հեռու անտառում մղված մարտի ժամանակ և այդ ժամանակ Օդոակրը, մտնելով քաղաք, սեպտեմբերի 4-ին, Հռոմուլոսին ստիպում է հրաժարվել կայսրության գահից[14]։ Երբ ապստամբած զորավարը իմանում է արևելյան կայսր Զենոն Իսավրացու կրկնակի գահին տիրելու մասին, նա գահընկեց արված Հռոմուլոս Օգոստուլոսի անունից սենատական պատվիրակություն է ուղարկում Կոստանդնուպոլիս համապատասխան հաղորդագրությունով այն մասին, որ

ոչ մի կարիք չկար նրանց կողմից ստեղծել հատուկ թագավորություն, որ երկու կողմերին էլ բավական էր լոկ Զենոնը՝ որպես ընդհանուր կայսր, որ հռոմեական սենատը Օդոակրին է հանձնել գլխավոր հրամանատարությունը, մարդու որը պետական գիտելիքի և ռազմատենչությամբ ունակ է պաշտպանել պետությունը[16]։

Նաև սենատը խնդրում է Զենոնին Օդոակրին շնորհել պատրիկի տիտղոս և նրան վստահել Իտալիայի կառավարումը[17]։ Զենոնը, ոչ միանգամից, այնուամենայնիվ կատարում է նրանց խնդրանքը։ Օդոակրը հետագայում հավատարմության երդում է տալիս Արևելյան Հռոմեական Կայսրության կայսրին և Իտալիայում կառավարում էր որպես բյուզանդական իշխանության ներկայացուցիչ[12]։ Այդ պատճառով տեսականորեն կայսրությունը մնում էր միասնական[18]։

Կյանքը կառավարումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմուլոս Օգոստուլոսը հրաժարվում է գահից: 1880 թվականի պատկերազարդում

Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսր Հռոմուլոս Օգոստուլոսի գահընկեցությունը Օդոակրի կողմից 476 թվականի սեպտեմբերի 4-ին համարվում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկման ավանդական ամսաթիվը, չնայած ձևականորեն այն շարունակում էր գոյատևել մինչև այն պահը, երբ իր դալթիական տիրույթներում 480 թվականին սպանվեց գահընկեց արված կայսր Հուլիուս Նեպոտը, ում մահից հետո Օդոակրը Կոստանդնուպոլիս է ուղարկում կայսերական տարբերանշանները[5][19][20]։ Մինչև 486 թվականը Գալիայի կուսակալ Աֆրանի Սիագրին պահպանում էր Սուասոնյան մարզը, իսկ Նորիկի և Ռեցիայի ոստիկանները շարունակում էր պայքարել բարբարոսների դեմ[12]։ Նույնպես, 476 թվականը, ժամանակակից գիտության կողմից համարվում է անտիկ դարաշրջանի ավարտի տարի։ Սակայն իռլանդացի հայտնի պատմաբան Ջոն Բագնել Բյուրին, խոսելով 476 թվականի մասին որպես Արևմտյան կայսրության անկման տարի, ճշտում է, որ {{քաղվածք|Այդ փաստը ճշգրիտ չէ և անհաջող և կատարված փոփոխությունները կեղծ լույսի տակ է ներկայացնում։ Ոչ մի Կայսրություն չի կործանվել 476 թվականին, չի եղել ոչ մի «Արևմտյան կայսրություն», որը կարող էր կործանվել։ Կար միայն մեկ Հռոմեական կայսրություն, որը երբեմն կառավարում էին երկու կամ ավելի Աուգուստներ... Կարևոր է հասկանալ, որ սահմանադրական տեսանկյունից Օդոակրը հանդիսանում էր Ռիցիմերի հետնորդը...[21]:

Արևելյան Հռոմեական (կամ Բյուզանդական) կայսրությունը Արևմտյանից ավել է գոյատևել գրեթե մեկ հազարամյակ և դադարեցրել է իր գոյությունը միայն 1453 թվականին թուրք-օսմանցիների կողմից Կոստանդնուպոլիսի գրավումից հետո։

Գահընկեց արվելուց հետո Հռոմուլոսի ճակատագիրը ճշգրիտ հայտնի չէ։ Անոնիմ Վալեզիան հայտնում է, որ Օդոակրը «խնայելով նրան փոքր տարիքի պատճառով և զգացված նրա գեղեցկությունից», խղճում է Հռոմուլոսին և նրան ամենամյա թոշակ է նշանակում վեց հազար սոլիդ գումարի չափով և աքսոր է ուղարկում մոր հետ Կամպանիայի Լուկուլլա դղյակը՝ Միզենյան հրվանդանի վրա[22][23]։ Սակայն Իորդանը և Մարցելին Կոմիտը չեն հիշատակում ոչ մի ամենամյա թոշակի մասին[6][24]։ Լուկուլլանյան դղյակը կառուցվել էր հանրապետական դարաշրջանի անվանի հռոմեական զորավար Լյուցիոս Լիցինիուս Լուկուլլոսի կողմից (կոնսուլ մ.թ.ա. 74 թվականին) և ծառայում էր որպես հանգստավայր կայսր Տիբերիոսի համար[9]։ Հռոմուլոսի հետ ուղևորվում են բազմաթիվ հարազատներ և զգալի շքախումբ[12]։

Աղբյուրները տարակարծիք են Հռոմուլոսի կողմից Լուկուլլայի դղյակում բնակվելու վերաբերյալ։ Դրանից հատո Հռոմուլոսի մասին ոչ մի հիշատակություններ չկան։ Ամենայն հավանականությամբ Հռոմուլոսը հանդիսանում է դղյակից ոչ հեռու գտնվող մենաստանի հիմնադիրը[12]։ Հռոմուլոսի մենաստանը ճանաչում է ձեռք բերում Հռոմի Պապ Գրիգոր I-ի գահակալման ժամանակ և գոյատևել է դեռևս X դարում[12]։

Մագնուս Ավրելիուս Կասիոդորը, օստգոթերի արքա Թեոդորիխ Մեծի քարտուղարը, 507 թվականին նամակ է գրում ոմն Հռոմուլոսին, որը հաստատում է նրան տրվող թոշակը[25]։ Թոմաս Հոջկինը, Կասիոդորի աշխատանքների թարգմանիչը, 1886 թվականին գրում է, որ Հռոմուլոս Օգոստուլոսը և Կասիոդորի նամակում հիշատակվող Հռոմուլոսը, հնարավոր է, հանդիսանում են միևնույն մարդը[26]։ Ըստ երևույթին, նախկին կայսրը մահացել է մինչև Իտալիայում բյուզանդական իշխանության վերականգնումը (այսինքն մինչև VI դարի կեսերը), քանի որ պատմաբան Պրոկոպիուս Կեսարացին, ով Հռոմուլոսի մասին գրում է որպես կայսրության արևմտյան մասի վերջին կառավարիչ, նախկին կայսրի մասին չի հիշատակում բյուզանդական-գոթական պատերազմների նկարագրություններում[12]։

Հռոմուլոս Օգոստուլոսը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հայտնի գեղարվեստական ստեղծագործությունները, որոնցում Հռոմուլոս Օգոստուլոսը հանդես է գալիս որպես գլխավոր հերոս կամ մեկը գլխավոր հերոսներից.

  • 2007 թվականի «Վերջին լեգեոնը» կինոֆիլմում, որը նկարահանվել է իտալացի պատմաբան և գրող Վալերիո Մասիմո Մանֆրեդիի համանուն վեպի հիման վրա Ռումուլուս Աուգուստի դերում նկարահանվել է Թոմաս Սանգստերը։
  • Շվեյցարիացի արձակագիր և դրամատուրգ Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Հռոմուլոս Մեծ» (1949 թվական) պատմական կատակերգությունում Հռոմուլոս Օգոստուլոսը հանդես է գալիս որպես գլխավոր հերոս։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гиббон, Эдуард. История упадка и разрушения Великой Римской империи. - М. : ТЕРРА, 2008. - Т. 4. - ISBN 978-5-275-01704-5.
  • Грант, М. Ромул Август // Римские императоры. - М. : ТЕРРА - Книжный клуб, 1998.
  • Рыжов, К. В. Ромул Августул // Все монархи мира. Греция, Рим, Византия. - М. : Вече, 2001.
  • Хизер, Питер. Падение Римской империи. - М., 2010. - 800 с. - ISBN 978-5-17-057027-0.
  • Bryce, James Bryce. The Holy Roman Empire : [(անգլ.)]. - Schocken Books, 1961.
  • Martindale, J. R. Romulus Augustus 4 // Prosopography of the Later Roman Empire. - Cambridge University Press, 1980. - Vol. II : A.D. 395–527. - P. 949-950. - ISBN 0-521-20159-4 [2001 reprint].
  • Gibbon, Edward. The History of the Decline and Fall of the Roman Empire : [(անգլ.)] / David Womersley, ed. - L. : Penguin Books, 1994. - Vol. 3.
  • Heather, Peter. Medieval Europe: A Short History : [(անգլ.)]. - N. Y. : McGraw Hill, 1995.
  • Hollister, C. Warren. The Fall of the Roman Empire : [(անգլ.)]. - L. : Penguin Books, 2005.
  • Murdoch, Adrian. The Last Roman: Romulus Augustulus and the Decline of the West : [{{Ref-en}}]. - Stroud : Sutton, 2006.
  • Norwich, John Julius. Byzantium: A Short History : [(անգլ.)]. - N. Y. : Vintage, 1997. - 496 p. - ISBN 0-679-45088-2.

Ադբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аноним Валезия. Теодорихова хроника.
  • Магн Аврелий Кассиодор. Variae // III. 95.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հին Հռոմ, Հայկական հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  2. 2,0 2,1 Энциклопедический исторический словарь, М., «РИПОЛ Классик» (Словари нового века), 2011 — 752, էջեր 752 — 752 էջ։
  3. 3,0 3,1 3,2 Գիբոն, 2008
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գրանթ, 1998
  5. 5,0 5,1 «Romulus August(ul)us». Imperium-Romanum.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 Иордан. О происхождении и деяниях гетов. 241.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Գիբոն, 1994
  8. «Romulus Augustus (AD 475 – AD 476)». Illustrated History of the Roman Empire. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  9. 9,0 9,1 sfn|Mathisen & Nathan|1997
  10. Евагрий Схоластик. Церковная история. II. 16.
  11. Hollister, 2005
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 Mathisen & Nathan, 1997
  13. Bryce, 1961
  14. 14,0 14,1 14,2 14,3 Հիզեր, 2010
  15. Грант, 1998
  16. Малх Филадельфиец. История. Отрывок 12.
  17. Ռիժով, 2001
  18. Краучик, Ш., Два аспекта 476 года (Historia: Zeitschrift für Alte Geschichte), 1986։
  19. Bryce, 1961, էջ 24
  20. Duckett, Eleanor Shipley., The Gateway to the Middle Ages, [Ann Arbor], «University of Michigan Press», 1961։
  21. History of the Later Roman Empire, հ. I, L., 1923/1958։
  22. Գիբոն, 1994, էջ 406
  23. Аноним Валезия. Часть последняя. Жизнеописание Теодориха. VIII. 38.
  24. Марцеллин Комит. Хроника. 476.
  25. Магн Аврелий Кассиодор. Variae. III. 35.
  26. The Letters of Cassiodorus, L., «Henry Frowde», 1886։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմուլոս Օգոստուլոս» հոդվածին։