Ռոմիկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոմիկ Խաչատրյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոմիկ Հակոբի Խաչատրյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 23, 1978 (45 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ՍՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178
Քաշ 74
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)


1994
1995-1996 թթ.
1996
1996-1998 թթ.
1999-2000 թթ.
2000-2002 թթ.
2002-2003 թթ.
2003-2004 թթ.
2004-2006
2006
2006
2007
2007–2008 թթ.
2008
2008-2009 թթ.
2009
2009-2010 թթ.
2012
ՀայաստանՎաղարշապատ
ՀայաստանՓյունիկ
ՀայաստանԲԿՄԱ Երևան
ՀայաստանՓյունիկ
ՀայաստանԱրաքս (Արարատ)
Կիպրոսի ՀանրապետությունՕլիմպիակոս
Կիպրոսի ՀանրապետությունԱՊՕԷԼ
Կիպրոսի ՀանրապետությունՕլիմպիակոս
ՀունաստանՕՖԻ
ՀայաստանՓյունիկ
Կիպրոսի ՀանրապետությունԱնորտոսիս
ՌումինիաՈւնիրյա (Ուրզիչենի)
ՌումինիաՈւնիվերսիտատյա (Կլուժ)
Կիպրոսի ՀանրապետությունԱՊՕՊ Կինարաս
ՀայաստանԲանանց
ՀայաստանԳանձասար
Կիպրոսի ՀանրապետությունՊաֆոս
ՈւզբեկստանԼոկոմոտիվ (Տաշկենդ)


11 (2)
16 (0)
3 (0)
42 (7)
42 (3)
34 (3)
20 (1)
27 (3)
33 (0)
3 (0)
7 (0)
10 (0)
12 (0)
8 (0)
16 (0)
2 (0)
7 (0)
12 (0)
Ազգային հավաքական
1997—2008 ՀայաստանՀայաստան 54 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոմիկ Խաչատրյան (օգոստոսի 23, 1978(1978-08-23)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Խաղացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 7 տարեկանից։ Երիտասարդ Խաչատրյանը կարիերան սկսել է Էջմիածնի Վաղարշապատ ակումբում։ Այդ ժամանակ 16-ամյա ֆուտբոլիստը ակումբում դեռ անցկացրել էր 11 խաղ՝ 1994 թվականի մրցաշրջանում խփելով 2 գնդակ։ Այդ մրցաշրջանը անհաջող էր իր թիմի համար՝ թիմը գրավեց 14-րդ տեղը և Բարձրագույն խմբից ուղևորվեց Առաջին խումբ։ Խաչատրյանը տեղափոխվեց ԱՕՍՍ։ Ակումբում, որը հետո վերանվանվեց Փյունիկ։ 1996 թվականին տեղափոխվեց Երևանի ԲԿՄԱ, որտեղ երկար չմնաց։ Ակումբի համար մրցաշրջանը անհաջող էր՝ 7 պարտություն առաջնության սկզբին։ Առաջին շրջանը թիմը ավարտեց 1 հաղթանակով և 10 պարտությամբ։ Բացի դրանից, երկրորդ շրջանի առաջին խաղից հետո թիմը դուրս եկավ առաջնությունից և լուծարվեց։ Ինքը Խաչատրյանը խաղաց ընդամենը երեք խաղ և վերադարձավ «Փյունիկ»։ Այդ շրջանից Խաչատրյանի կարիերան վերելք ապրեց։ Ակումբում հաջող կերպով հանդես գալով նա հնարավորություն ունեցավ խաղալու հավաքականում։ 1998 թվականի մրցաշրջանից հետո տեղափոխվեց արարատյան Արաքս։ Նոր ակումբում վարպետության զարգացումը կանգ չառավ, ընդհակառակը-սրվեց, որը բերեց նրան, որ մեկուկես մրցաշրջանից հետո տեղափոխվեց Կիպրոսի առաջնություն։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում խաղացել է 54 խաղ։ Առաջին խաղը անցկացրել է 1997 թվականի մարտի 30-ին Թբիլիսիում՝ Վրաստանի դեմ խաղում։ Այդ խաղում նա դուրս եկավ փոխարինման՝ 60-րդ րոպեին փոխարինելով Արթուր Պետրոսյանին։ Հայաստանը պարտվեց 0։7 ջախջախիչ հաշվով[3][4]։ Հավաքականում իր հաշվին ունի խփած 1 գնդակ՝ Անդորրայի դարպասին։ Հավաքականում անցկացրած խաղերի քանակով 6-րդն է՝ տեղը կիսելով Արթուր Ոսկանյանի հետ։

Հավաքականի կազմում խաղերի վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խաղեր Գոլեր
1997 1 0
1998 0 0
1999 4 0
2000 9 0
2001 6 0
2002 2 0
2003 6 0
2004 7 0
2005 8 1
2006 2 0
2007 6 0
2008 3 0
Ամբողջը 54 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձական կայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողներն են Հակոբը և Մանուշակը։ Ամուսնացած է։ Ունի երեխաներ, զույգեր՝ Էլենը և Էրիկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FBref.com(բազմ․)
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Ռոմիկ Խաչատրյանի պրոֆիլը» (անգլերեն). Armfootball.tripod.com. 12.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 12.08.2011-ին.
  4. «Վրաստան-Հայաստան 7:0» (անգլերեն). Armfootball.tripod.com. 12.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 12.08.2011-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]