Ռոմեշ Չանդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմեշ Չանդրա
հինդի՝ रोमेश चंद्रा
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1919(1919-03-30)
ԾննդավայրՖեյսալաբադ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհուլիսի 4, 2016(2016-07-04) (97 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան
Մասնագիտությունլրագրող և քաղաքական գործիչ
ԱմուսինՓերին Չանդրա
ԿուսակցությունՀնդկաստանի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
և Բարեկամության շքանշան[1]
ԱնդամությունԽաղաղության համաշխարհային խորհուրդ
 Romesh Chandra Վիքիպահեստում

Չանդրա Ռոմեշ (մարտի 30, 1919(1919-03-30), Ֆեյսալաբադ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 4, 2016(2016-07-04), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կոմունիստ լրագրող, Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար։

Ավարտել է Լահորի և Քեմբրիջի համալսարանները։ 1939 թվականին դարձել է Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) անդամ, 1952 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի, 1958 թվականից՝ ՀԿԿ Ազգային խորհրդի և դրա ԿԳԿ-ի անդամ, 1963 - 1967 թվականներին եղել է ՀԿԿ Ազգային խորհրդի կենար, քարտուղարության անդամ։

1963 - 1966 թվականներին Չանդրան եղել է ՀԿԿ օրգան «Նյու էյջ» («New Age») թերթի խմբագիրը։ 19521963 թվականները՝ Խաղաղության համահնդկական խորհրդի գլխավոր քարտուղար, 1953 թվականից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ, 1966 թվականից՝ գլխավոր քարտուղար, ԽՀԽ նախագահության անդամ, 1977 թվականին ընտրվել է ԽՀԽ նախագահ։

Պարգևատրվել է Ժոլիո Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր 1968 թվականին։ Պարգևատրվել է նաև Լենինի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմեշ Չանդրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 668