Ռոմելա Բեգայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմելա Բեգայ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգություն՝Ալբանիա Ալբանիա
Մասնագիտացում՝ծանրամարտ
Երկիր՝ Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 2, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր՝Տիրանա, Ալբանիա
163 սանտիմետր

Ռոմելա Բեգայ (ալբ․՝ Romela Begaj, նոյեմբերի 2, 1986(1986-11-02), Տիրանա, Ալբանիա), ալբանացի ծանրորդուհի, օլիմպիական խաղերում Ալբանիայի դրոշակակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 11-ին Ալմաթիում կայացած աշխարհի առաջնությանը Ռոմելա Բեգայը պոկում վարժությունում դարձել է մինչև 63 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն[1]։ 2012 թվականին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ, բարձրացնելով ընդհանուր 216 կգ (101 կգ պոկում և 115 կգ հրում վարժություններում), գրավել է 11-րդ տեղը։ 2011 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը պոկում վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի։

Բեգայը այն միակ ալբանացի ծանրորդուհին է, ով ծանրամարտի աշխարհի առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի հրում վարժությունում (բարձրացրել է 113 կգ)։ Այնուամենայնիվ, հայտնաբերվել է, որ Բեգայը օգտագործել է դոպինգ և նրա արդյունքները չեղյալ են հայտարարվել[2]։

Մինչ այդ՝ 2008 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նա արժանացել է արծաթե մեդալի[3]։ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում մինչև 58 կգ քաշային կարգում գրավել է վեցերորդ տեղը՝ պոկում վարժությունում բարձրացնելով 98 կգ, իսկ հրում վարժությունում՝ 118 կգ (ընդհանուր 216 կգ)[4]։

Ամառային Օլիմպիական խաղեր 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկ Քաշային
կարգ
Պոկում Հրում Ընդհանուր Տեղ
Արդյունք Տեղ Արդյունք Տեղ
Ռոմելա Բեգայ 58 կգ 98 4-րդ 118 7-րդ 216 6-րդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռոմելա Բեգայը հայտարարվել է աշխարհի չեմպիոն». Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա. 2014 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին. (անգլ.)
  2. Հակադոպինգային թեստ Արխիվացված 2015-01-22 Wayback Machine(անգլ.)
  3. «Ռոմելա Բեգայ, արծաթե մեդալ, 2008». Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին. (անգլ.)
  4. «Ռոմելա Բեգայ, Պեկին 2008». Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Սահիտ Պրիզրենի
Օլիմպիական խաղերում
Ալբանիա Ալբանիայի դրոշակակիրներ
Ռոմելա Բեգայ

2012
Հաջորդող
դեռ որոշված չէ