Ռոզա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոզա Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոզա Գրիգորյան
Ծնվել էմայիսի 26, 1926(1926-05-26)
ԾննդավայրԱրագած, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2003
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և բանասեր

Ռոզա Կնյազի Գրիգորյան (մայիսի 26, 1926(1926-05-26), Արագած, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2003), Հայաստանի ժուռնալիստների միության հիմնադիր անդամ (1957 թ.), ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1972 թ.)։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, 1949 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1948-1950 թվականներին եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ, 1950-1960 թվականներին՝ ՀԽՍՀ ռադիոյի պետական կոմիտեի մանկապատանեկան հաղորդումների, ապա՝ երիտասարդության համար տրվող հաղորդումների խմբագրությունների պատասխանատու խմբագիր, 1960-1966 թվականներին՝ ՀԽՍՀ ռադիո-հեռուստատեսության կոմիտեի երիտասարդական և սպորտային հաղորդումների պատասխանատու խմբագիր, 1966-1988 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ռեֆերենտ։ 1978-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ռեֆերենտ։ Մասնակցել է Հայաստանի ժուռնալիստների միության 1-ից - 10-րդ համագումարներին։