Ռոդերիկ Իմպի Մուրչիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդերիկ Իմպի Մուրչիսոն

Ռոդերիկ Իմպի Մուրչիսոն, կամ Մերչիսոն, (անգլ.՝ Murchison), (1792-1871), անգլիացի երկրաբան, Էդինբուրգի համալսարանի երկրաբանության և միներալոգիայի պրոֆեսոր (1871), Լոնդոնի երկրաբանական ընկերության պրեզիդենտ (1831)։

Սովորել է Դարեմում և Գրեյթ-Մառլոուի ռազմական կոլեջում։ Աշխատությունները նվիրված են պալեոզոյի շերտագրության հարցերին։ Առանձնացրել է սիչուրի ժամանակաշրջանը (1835), դեոնի ժամանակաշրջանը (1839, Ա․ Սեջվիքի հետ) և պերմի ժամանակաշրջանը (1841)։ Ռուսաստանում ճանապարհորդելուց հետո (1840—41) ռուս հնէաբան Ա․ Կեյզերլինգի և ֆրանսիացի հնէաբան Ֆ․ Վերնյոյլի հետ տվել է Ռուսաստանի եվրոպական մասի և Ուրալի երկրաբանության ռեգիոնալ նկարագրությունը (1845)։ Եղել է մի շարք գիտական ընկերությունների և ակադեմիաների, այդ թվում՝ Պետերբուրգի ԳԱ անդամ (1845)։ Լոնդոնի երկրաբանական ընկերությունը Մուրչիսոնի պատվին սահմանել է մեդալ երկրաբանության բնագավառում աչքի ընկնող աշխատանքների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png