ՌոբոՔափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՌոբոՔափի մրցույթի պատկերանիշը

ՌոբոՔափը (անգլերեն՝ RoboCup) միջազգային ռոբոտագիտության մրցույթ է, որը հիմնվել է 1997 թվականին: Նպատակն է ստեղծել ինքնավար ֆուտբոլային ռոբոտներ՝ արհեստական բանականության բնագավառում հետազոտությունը և կրթությունը նպաստելու մտադրությամբ: ՌոբոՔափ անվանումը մրցույթի լրիվ անվան՝ Ռոբոտի ֆուտբոլի աշխարհի գավաթ (անգլերեն՝ Robot Soccer World Cup) կարճացման արդյունքն է, սակայն մրցույթն ունի այլ փուլեր ինչպիսիք են «Փնտրիր և փրկիր» և «Ռոբոտային պար» փուլերը:

Նախագծի պաշտոնական նպատակը՝

Մինչ միջ-21-րդ դար, լրիվ ինքնավար մարդկակերպ (humanoid) ռոբոտ ֆուտբոլիստներ պիտի հաղթեն ամենավերջին Աշխարհի գավաթակրի դեմ խաղը՝ հետևելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կանոններին:[1]

Բովանդակություն

ՌոբոՔափի մրցույթները [խմբագրել]

Չորսոտանի լիգայի խաղ 2004 թվականի ՌոբոՔափից, Լիսբոն, Պորտուգալիա
Օսնաբրուքի և Շտութգարտի համալսարանների ռոբոտները իրար դեմ՝ 2009 թվականի մրցույթում

Մրցությունն առ այժմ չորս հիմնական մրցույթներից է բաղկացած, որոնցից ամեն մեկը մի քանի լիգա ունի՝

Ամեն խումբ բոլոր ՌոբոՔափի լիգաներում ամբողջովին ինքնավար է: Երբ խաղն սկսում է, միակ ներդրումը որևէ մարդուց մրցավարի կողմից է:[3]

Վայրեր [խմբագրել]

Վայր Խմբերի թիվ Երկրների թիվ Մասնակիցների թիվ
RoboCup 2010 - Սինգապուր
RoboCup 2009 Գրաց - Ավստրիա 407 43 2472
RoboCup 2008 Սուժու - Չինաստան 373[4] 35
RoboCup 2007 Ատլանտա - ԱՄՆ 321[5] 39[6] 1966
RoboCup 2006 Բրեմեն - Գերմանիա 440 35
RoboCup 2005 Օսակա - Ճապոնիա 419 35
RoboCup 2004 Լիսաբոն - Պորտուգալիա 345 37
RoboCup 2003 Պադուա - Իտալիա 238 35
RoboCup 2002 Ֆուկուոկա/Բյուսան - Ճապոնիա/Կորեա 188 29
ՌոբոՔափ 2001 Սիեթլ - ԱՄՆ 141 22
ՌոբոՔափ 2000 Մելբուռն - Ավստրալիա 110 19
ՌոբոՔափ 1999 Ստոկհոլմ - Շվեդիա 85 23
ՌոբոՔափ 1998 Փարիզ - Ֆրանսիա 63 19
ՌոբոՔափ 1997 Նագոյա - Ճապոնիա 38 11
նախա-ՌոբոՔափ-96 իրադարձություն - Օսակա - Ճապոնիա 8 -

Աղբյուրներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]