Ռոբին Թիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Թիք
Ռոբին Թիքը 2019 թվականի հուլիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Robin Thicke
Ի ծնե անունՌոբին Չարլզ Թիք
Ծնվել էմարտի 10, 1977 (47 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերR&B, սոուլ, փոփ
ՄասնագիտությունԵրգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն1994-ներկա
ԼեյբլNuAmerica, Star Trak Entertainment, Geffen Records, Interscope Records
ԿրթությունՄոնտկլեր քոլեջի նախապատրաստական ​​դպրոց
ԱմուսինՓոլա Փաթոն և April Love Geary?
Կայքrobinthicke.com
 Robin Thicke Վիքիպահեստում

Ռոբին Թիք (անգլերեն՝ Robin Thicke, մարտի 10, 1977(1977-03-10), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկա-կանադացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր և դերասան։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է 7 ստուդիական ալբոմ, որոնք հիմնականում R&B ոճում են։ Ռոբին Թիքը համագործակցել է մի շարք հայտնի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Քրիստինա Ագիլերա, Նիքի Մինաժ, Աշեր, Ջենիֆեր Հադսոն և այլք։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Թիքը ծնվել է 1977 թվականի մարտի 10-ին Կալիֆորնիայում, Լոս Անջելես։ Նա մեծացել է Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա։ Նրա մայրը՝ Գլորիա Լորինգը, մասնագիտությամբ դերասանուհի-երգչուհի է, հայրը՝ Ալան Թիքը, դերասան է։ Նրա ծնողները բաժանվել են երբ նա եղել է 7 տարեկան[1]։ Ռոբինը ունի ավագ եղբայր՝ Բրենանը, ով աշխատել է որպես հնչյունավորող 1980-ականներին։ Ռոբինը ունի Կանադայի և Միացյալ Նահանգների երկքաղաքացիություն[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-04: Առաջին հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Ռոբինը սկսեց աշխատել իր դեբյուտային ալբոմի վրա, որը պետք է կոչվեր «Cherry Blue Skies»:

2002 թվականի օգոստոսին նա թողարկեց իր «When I Get You Alone» դեբյուտային սինգլը։ Երգը ընդգրկվեց ավստրալիական, բելգիական և իտալական հիթ շքերթների թոփ 20-ի մեջ։ Նորզելանդական հիթ շքերթում այն հասավ թոփ 10, իսկ հոլանդական հիթ շքերթում այն ընդգրկվեց թոփ 3-ում[3]։

Իր առաջին սինգլի ունեցած չափավոր հաջողություններից հետո, 2002-ի հոկտեմբերի 15-ին Ռոբինը թողարկում է իր դեբյուտային ալբոմը որը ի սկզբանե պետք է ունենար «Cherry Blue Skies» անվանումը, սակայն այնուհետև փոխվեց «A Beautiful World»: Ալբոմը Billboard 200 ալբոմների հիթ շքերթ մտավ 152-րդ հորիզոնականով և 2007 թվականի ապրիլի դրությամբ Միացյալ Նահանգներում այն ուներ 63, 000 օրինակի վաճառք[4]։

2005-07: «The Evolution of Robin Thicke»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Star Trak Entertainment լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, Ռոբինը սկսեց աշխատել իր «The Evolution of Robin Thicke» կոչվող երկրորդ ալբոմի վրա։ Նույն տարվա օգոստոսին թողարկվեց ալբոմի գլխավոր սինգլը՝ «Wanna Love U Girl» երգը, որը համագործակցությամբ ամերիկացի երգիչ Ֆարել Վիլյամսի հետ է։ Երգի տեսահոլովակի համար Ռոբինը փոխեց իր սանրվածքը՝ կտրելով իր երկար մազերը։

2006 թվականի հոկտեմբերի 3-ին թողարկվեց «The Evolution of Robin Thicke» ալբոմը, որը առաջին շաբաթում ունեցավ 20, 000 օրինակի վաճառք և Billboard 200 հիթ շքերթ մտավ 45-րդ հորիզոնականով։ Ալբոմի վաճառքին նպաստելու համար մեկնեց շրջագայությունների ամերիկացի երգչուհի Ինդիա Արիի հետ։ «The Evolution of Robin Thicke» ալբոմը ունենալով ավելի քան 1,3 միլիոն օրինակի վաճառք, 2007 թվականի փետրվարին վերաթողարկվեց։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, սակայն գլխավորեց Billboard Top R&B/Hip-Hop Albums հիթ շքերթի ցանկը[4]։

2008-10: «Something Else» և «Sex Therapy»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Թիքը Տորոնտոյում

Ռոբինը իր «Something Else» կոչվող թվով երրորդ ալբոմը թողարկեց 2008 թվականի սեպտեմբերի 30-ին[5]։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթ մտավ 3-րդ հորիզոնականով և թողարկման առաջին շաբաթում ունեցավ մոտ 140, 000 օրինակի վաճառք[6]։ Ալբոմի գլխավոր երկու սինգլները՝ «Magic» և «The Sweetest Love» երգերը, զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը «Urban AC» հիթ շքերում։

2008 թ.-ին Ռոբինը գրեց երաժշտություն ռեժիսոր Լի Դենիելսի «Թանկագին» ֆիլմի սաունդթրեքի համար[7]։ 2009 թվականի ապրիլին «Something Else» ալբոմի վաճառքի թիվը հասավ 435,000-ի։ Նույն ամսում Billboard ամսագիրը հրապարակեց որ Ռոբինի նոր ալբոմը թողարկվելու է 2009 թ.-ի աշնանը։ «Sex Therapy» ալբոմը, որը դարձավ նրա թվով չորրորդ ալբոմը թողարկվեց 2009 թ.-ի ձմռանը՝ դեկտեմբերի 15-ին։ Ալբոմը առաջին շաբաթում ունենալով 123,000 օրինակի վաճառք, «Բիլբորդ 200» հիթ շքերթ մտավ 9-րդ հորիզոնականով[8]։ Ալբոմը ներառում է զուգերգեր Ջեյ Զիի, Սնուփ Դոգի, Նիքի Մինաժի, Կիդ Կադի, The Game-ի և Էսթելի հետ համատեղ։

2010 թ.-ին հայտնի դարձավ որ Ռոբինը կանադացի երգչուհի Մելանիա Ֆիոնայի հետ մասնակցելու է Ալիշա Քիզի «Freedom» տուրին։

2011-12: «Love After War»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ին Ռոբինը հայտարարեց, որ մեկնելու է շրջագայությունների Ջենիֆեր Հադսոնի հետ[9]։ Նույն տարվա դեկտեմբերի 6-ին նա թողարկեց իր հինգերորդ ալբոմը, որը կոչվում է «Love After War»[10]: Ալբոմը իր թողարկման առաջին շաբաթում ունենևմ է 41,000 օրինակի վաճառք և Billboard 200 հիթ շքերթ է մտնում 22-րդ հորիզոնականով։

2012 թվականին Ռոբինը դառնում է ABC հեռուստաընկերության «Դուետներ» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։

2013-ներկա։ «Blurred Lines» և «Paula»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Թիքը 2013 թվականի դեկտեմբերին

2013 թվականի մարտի 26-ին Ռոբինը թողարկեց իր «Blurred Lines» կոչվող երգը Ֆարել Վիլյամսի և T.I.-ի հետ համատեղ։ Երգի տեսահոլովակը մեկ օրում հավաքեց ավելի քան 1 միլիոն դիտում նրա Vevo-ի էջում։ «Blurred Lines» երգի թողարկումից ամիսներ հետո՝ հուլիսի 12-ին, թողարկվեց համանուն ալբոմը։ «Blurred Lines» ալբոմը որը դարձավ նրա թվով վեցերորդ ալբոմը, գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը և առաջին շաբաթում 177,000 օրինակի վաճառք ունեցավ[11][12]։

Օգոստոսի 25-ին MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2013-ում նա կատարեց իր «Blurred Lines» երգը Մայլի Սայրուսի հետ։ Նրանց կատարումը բավականին շատ քննադատությունների արժանացավ բեմում արհեստական սեռական գործողություններ ցույց տալու համար[13]։

2014 թվականի հունվարի 26-ին Գրեմմիի ամենամյա 56-րդ մրցանակաբաշխությունում Ռոբինի «Blurred Lines» ալբոմը առաջադրվեց «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգի, իսկ «Blurred Lines» երգը առաջադրվեց «Տարվա ձայնագրություն» և «Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում» անվանակարգերում։

2014 թվականի հուլիսի 1-ին նա թողարկեց իր «Paula» անվանումը կրող թվով յոթերորդ ստուդիական ալբոմը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Ռոբինն ամուսնացել է դերասանուհի Պոլա Պեթոնի հետ։ Նրանց որդին ծնվում է 2010 թվականի ապրիլի 6-ին[14]։ 2014 թվականի փետրվարին Ռոբինը և Պոլան ամուսնալուծվում են[15]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«A Beautiful World»
  • Թողարկված։ Ապրիլի 15, 2003
  • Լեյբլ։ NuAmerica, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«The Evolution of Robin Thicke»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 3, 2006
  • Լեյբլ։ Star Trak Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Something Else»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 30, 2008
  • Լեյբլ։ Star Trak Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Sex Therapy: The Session»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 15, 2009
  • Լեյբլ։ Star Trak Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Love After War»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 6, 2011
  • Լեյբլ։ Star Trak Entertainment, Geffen Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Blurred Lines»
  • Թողարկված։ Հուլիսի 30, 2013
  • Լեյբլ։ Star Trak Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Paula»
  • Թողարկված։ Հուլիսի 1, 2014
  • Լեյբլ։ Star Trak Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփական սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ալբոմ
«When I Get You Alone» 2003 «A Beautiful World»
«Brand New Jones»
«Wanna Love You Girl»
(Ֆարել Վիլյամսի հետ)
2005 «The Evolution of Robin Thicke»
«Lost Without U» 2007
«Can U Believe»
«Got 2 Be Down»
(Ֆեյթ Էվանսի հետ)
«Magic» 2008 «Something Else»
«The Sweetest Love»
«Dreamworld» 2009
«Sex Therapy» «Sex Therapy: The Session»
«Rollacoasta»
(Էսթելի հետ)
2010
«It's in the Mornin»
(Սնուփ Դոգի հետ)
«Shakin' It 4 Daddy»
(Նիքի Մինաժի հետ)
2011
«Love After War» «Love After War»
«Pretty Lil' Heart»
(Լիլ Ուեյնի հետ)
«All Tied Up» 2012
«Exhale (Shoop Shoop)» Ոչ-ալբոմային սինգլ
«Blurred Lines»
(T.I.-ի և Ֆարել Վիլյամսի հետ)
2013 «Blurred Lines»
«For the Rest of My Life»
«Give It 2 U»
(Քենդրիկ Լամարի հետ)
«Feel Good»
«Get Her Back» 2014 «Paula»
«Morning Sun» 2015 Անհայտ
«Back Together»
(Նիքի Մինաժի հետ)

Մասնակցությունը ուրիշների սինգլներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ալբոմ
«Shooter»
(Լիլ Ուեյնի սինգլը)
2006 «Tha Carter II»
«Lay Back»
(Ռիք Ռոսի սինգլը)
2009 «Deeper Than Rap»
«Somebody to Love»
(Leighton Meester-ի սինգլը)
«Love Is a Drug»
«Fall Again»
(Քենի Ջիի սինգլը)
2010 «Heart and Soul»
«Calling All Hearts»
(DJ Cassidy-ի սինգլը)
2014 «Paradise Royale»
«I Don't Like It, I Love It»
(Ֆլո Ռայդայի սինգլը)
2015 «My House»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alan Thicke Biography (1947–)». Film Reference. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Patch, Nick (2013 թ․ հոկտեմբերի 3). «Robin Thicke dual citizenship qualifies Blurred Lines for next year's Juno Awards». The Canadian Press. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  3. «Dutch Top 40 Chart Statistics for Thicke – When I Get You Alone». Dutch Top 40. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  4. 4,0 4,1 «Artist Chart History – Robin Thicke Albums». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. «Something Else: Robin Thicke: MP3 Downloads». Amazon.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Billboard - Google Boeken. Books.google.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. Lee, Michael J. (2008 թ․ օգոստոսի 12). «Paula Patton on 'Push'». Radio Free Entertainment.
  8. Caulfield, Keith. Susan Boyle Blocks Alicia Keys From No. 1 On Billboard 200. Billboard. Retrieved on 2010-01-14.
  9. «Jennifer Hudson Releases I Remember Me». Rttnews.com. 2011 թ․ մարտի 22. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  10. Horowitz, Steven J. (2011 թ․ սեպտեմբերի 19). «Robin Thicke Reveals Title, Release Date For Fifth Album | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHop DX. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  11. «Hip Hop Album Sales: The Week Ending 8/4/2013». HipHopDX. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  12. Caulfield, Keith (2013 թ․ օգոստոսի 7). «Robin Thicke Gets First No. 1 Album On Billboard 200». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
  13. VMAs 2013: Miley Cyrus, Robin Thicke performance draws negative reactions from fellow celebrities - NY Daily News
  14. Cruz, Anne Marie (2010 թ․ ապրիլի 7). «Robin Thicke and Paula Patton Welcome a Son». People Magazine. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. http://www.usatoday.com/story/life/people/2014/02/24/robin-thicke-paula-patton-have-split/5786273/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Թիք» հոդվածին։