Ռոբերտ Սուխուդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոբերտ Ասքանազի Սուխուդյան
Սովետական Հայաստանի քաղաքական, հասարակական և պետական գործիչ[1].
Ծնվել է 1937 թ. Սեպտեմբերի 26-ին ՀՀ Երևան քաղաքում

  • 1959 - 1960 թթ. - աշխատել է “Հայէլեկտրո” գործարանին կից ”Էլեկտրոմեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում” որպես ինժեներ-կոնստրուկտոր։
  • 1960 - 1969 թթ. - աշխատել է “Հայաստանի գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտում” նախ որպես առաջատար կոնստրուկտոր, ավագ գիտ. աշխատող, ապա՝ սեկտորի և լաբորատորիաների վարիչ։
  • 1969 - 1974 թթ. - ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը, իսկ 1975թ. ավագ գիտ աշխատողի կոչում։ Հանդիսացել է ավելի քան 30 գիտական աշխատությունների, հոդվածների ու հեղինակային վկայականների հեղինակ։
  • 1974 - 1977 թթ. - աշխատել է ՀԿԿ Կենտկոմի ապարատի գյուղ. բաժինում, նաղ որպես հրահանգիչ, ապա բաժնի վարիչի առաջին տեղակալ։
  • 1977 - 1983 թթ. - աշխատել է ՀԿԿ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար։
  • 1983 - 1985 թթ. - աշխատել է ՀՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստր։
  • 1985 - 1987 թթ. - աշխատել է ՀՍՍՀ Պետագրոարդի նախագահի առաջին տեղակալ- ՀՍՍՀ մինիստր։
  • 1987 - 1991 թթ. - աշխատել է ՀՍՍՀ առևտրի մինիստր։


Կուսակցական, պետական գործունեության տարիներին ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի IX, X և XI գումարումների դեպուտատ, ինչպես նաև Կոմկուսի Կենտկոմի անդամ։ Բազմիցս առժանացել է միութենական և հանրապետական կառավարական բաձր պարգևների (շքանշաններ, մեդալներ, պատվոգրեր)։

աղբյուր[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան - հատ 11 էջ 188