Ռոբերտ Մերտոն Սոլոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Robert Solow by Olaf Storbeck.jpg

Nobel prize medal.svg Նոբելյան մրցանակ տնտեսագիտությունից (1987)

Ռոբերտ Սոլոուն ծնվել է Բրուքլինում, Նյու-Յորքում հրեական ընտանիքում 1924թ. օգոստոսի 23-ին և ամենամեծն էր 3 երեխաներից: Նա կրթություն է ստացել հարևան հանրային դպրոցում և տեսականորեն աչքի է ընկել երիտասարդ տարիներին: 1940 թ. սեպտեմբերին Սոլոուն ընդունվում է Հարվարդի քոլեջ և բարձր առաջադիմության համար ստանում է կրթաթոշակ: Հարվարդում նրա առաջին ուսումնասիրությունները եղել են սոցիոլոգիան և մարդաբանությունը, ինչպես նաև տարրական տնտեսագիտությունը:

1942 թ. վերջերին Սոլոուն ավարտեց համալսարանը և միացավ ԱՄՆ-ի զորքերին: Նա խիզախորեն ծառայել է Հյուսիսային Աֆրիկայում և Սիցիլիայում, ավելի ուշ ծառայել է Իտալիայում 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին և զորացրվել է 1945թ. օգոստոսին: Նա 1945թ. վերադարձավ Հարվարդ և սովորեց Վասիլի Զեոնտեֆի մոտ: Որպես հետազոտող ասիստենտ` նա ներկայացրեց առաջին կապիտալ-գործոնը միջճյուղային մոդելում:

Հետո նա սկսեց հետաքրքրվել վիճակագրությամբ և հավանականության մոդելներով: 1949-1950թթ. նա անցկացրեց Կոլումբիայի համալսարանում, որպեսզի ուսումնասիրի վիճակագրությունն ավելի մանրամասն: Այդ տարիների ընթացքում նա նաև աշխատում էր իր Ph. D թեզի վրա: այդ հետազոտական փորձերը ուսումնասիրում են աշխատավարձի բաշխման չափը եկամտի օգտագործման շուկայական գործընթացում զբաղվածության-գործազրկության և աշխատավարձերի մակարդակի համար: 1949թ.` հենց Կոլումբիա գնալուց առաջ նրան առաջարկեցին և ընդունեցին որպես «Պրոֆեսորական ասիստենտ» Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտական բաժնում: Այստեղ նա անցկացնում էր վիճակագրության և էկոնոմետրիկայի կուրսեր: Սոլոուի հետաքրքրությունը աստիճանաբար փոխվեց դեպի մակրոտնտեսագիտություն: Գրեթե 40 տարիների ընթացքում Սոլոուն և Պոլ Սամուելսոնը միասին աշխատել են շատ տեսությունների վրա (Վոն Նյումենի աճի տեսություն` 1953թ., Կապիտալի տեսություն` 1956թ., Գծային ծրագրավորում` 1958թ., Ֆիլիպի կորը կամ դիագրամը` 1960թ.):

Բիլ Քլինթոնը պարգևատրում է Սոլոուին Գիտությունների ազգային մեդալով 1999.

Սոլոուն զբաղեցրել է նաև մի քանի կառավարչական պաշտոններ, ներառյալ` ավագ տնտեսագետ, տնտեսական խորհրդատուների խորհուրդի և նախագահական հանձնաժողովի եկամուտների սպասարկման անդամ: Նրա ուսումնասիրությունները գլխավորապես կենտրոնացված էին զբաղվածություն և աճի քաղաքականություն ոլորտներում, նաև կապիտալի տեսությանը: 1961թ. նա հաղթեց Ամերիկայի տնտեսագիտական հանձնաժողովի Ջոն Բեթս Կլարկի պարգևը, որը տրվում էր 40-ամյա լավագույն տնտեսագետներին: 1979թ. նա դարձավ այդ հանձնաժողովի նախագահը: 1987թ. Սոլոուն շահեց Նոբելյան մրցանակ իր տնտեսական աճի ուսումնասիրությունների համար: 1999թ. նա ստացավ գիտությունների ազգային մեդալ:

Սոլոուն տնտեսագիտական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահն էր. համանախագահությունը հիմնադրվել էր 2000թ.: Նա նաև Խաղաղության և անվտանգության էկոնոմիկայի անդամ էր (հոգաբարձու):

[խմբագրել] Սոլոուի մոդելը

Սոլոուի տնտեսական աճի մոդելը հայտնի է որպես Սոլոու- Սվեն նեոկլասիկական աճի մոդել, քանի որ մոդելը ինքնուրույն հայտնաբերվել է և 1956թ. «Տնտեսական ռեկորդ»- ում հրապարակել է Թրեվոր Սվենը, թուլ տալով տնտեսական աճի դետերմինանտներին (որոշիչներ) առանձնացնել միջոցներից (աշխատուժ և կապիտալ) և տեխնիկական առաջընթացից: Օգտագործելով նրա մոդելը` Սոլոուն հաշվարկեց, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր աշխատողի արտադրանքի աճը վերագրելի էր տեխնիկական առաջընթացին:

1999թ. Բիլ Քլինթոնը Սոլոուին շնորհեց «Գիտությունների ազգային մեդալ»: Սոլոուն նաև առաջինն էր, որ զարգացրեց հին կապիտալի աճի մոդելը: Սոլոուի հին կապիտալի աճի մոդելի էությունն այն էր, որ նոր կապիտալն ավելի արժեքավոր է, քան հին կապիտալը, քնի որ նոր կապիտալն արտադրվում է նոր տեխնոլոգիաներով: Չնայած Սոլոուի մոդելի սահմանափակումներին այս հայտնի տեխնոլոգիան մնում է հաստատականորեն բարելավող: Հետևաբար այս տեխնոլոգիայի (նոր կապիտալ) արտադրանքը ենթադրվում էր, որ կլինի ավելի արտադրողական և ավելի արժեքավոր: Հետագայում և Պոլ Ռոմերը, և Ռոբերտ Լուկասը զարգացրեցին Սոլոուի նեոկլասիկական աճի մոդելի ալտերնատիվները:

Սկսած 1950թ. Սոլոուի սկզբնական աշխատանքներից շատ ավելի հարուստ կենսափորձ ունեցող տնտեսական աճի մոդելներն են առաջարկվել տանելով դեպի տնտեսական աճի պատճառների մասին տարբեր եզրակացությունների:

1980-ական թթ. ջանքերը կենտրոնացված էին տնտեսությունում տեխնիկական առաջընթացի դերի վրա` տանելով «նոր աճի» տեսության զարգացմանը: Այսօր տնտեսագետները օգտագործում են Սոլոուի աճի աղբյուրները հաշվումը գնահատելու համար առանձին ազդեցությունները տեխնոլոգիական փոփոխությունների, կապիտլի և աշխատուժի տնտեսական աճի վրա:

Ներկայումս Սոլոուն M&P տնտեսագիտական բաժնում ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր է և նախապես ուսուցանել է Կոլումբիայի համալսարանում:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով