Ռոբերտ Հոֆստեդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Robert Hofstadter.jpg

Հոֆստեդեր Ռոբերտ, ( փետրվարի 5, 1915, Նյու Յորք - նոյեմբերի 17, 1990 թ) ամերիկացի ֆիզիկոս։

Ավարտել է Պրինստոնի համալսարանը (1938 թվական)։ 1954 թվականից՝ Աթանֆորդի համալսարանի պրոֆեսոր։ 1948 թվականին ստեղծել է սցինտիլյացիոն հաշվիչը և կիրառել այն \gamma- սպեկտրոսկոպիայում։ Նախագծել է նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների գրանցման հաշվիչներ։ Ուսումնասիրել է տիեզերական ճառագայթները և ռելյատիվիստական էլեկտրոնների առաջացրած կասկաղային հեղեղները։ Նուկլոններից էլեկտրոնների ցրման հիմնարար հետազոտությունների համար Հոֆստեդերը 1961 թվականին արժանացել է նոբելյան մրցանակի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png