Ռոբերտ Լյուտեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ռոբերտ Լյուտեր | |
|---|---|
Մեդալի վրա պատկերված են Ջոն Հինդը, Գերման Գոլդշմիդտը և Կարլ Թեոդոր Ռոբերտ Լյուտերը |
|
| ԱԱՀ՝ | Կարլ Թեոդոր Ռոբերտ Լյուտեր |
| Ծննդյան օր՝ | 16.04.1822 |
| Ծննդավայր՝ | Սվիդնիցա |
| Վախճանի օր՝ | 15.02.1900 |
| Վախճանի վայր՝ | Դյուսելդորֆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | գերմանացի |
Կարլ Թեոդոր Ռոբերտ Լյուտեր (գերմ.՝ Karl Theodor Robert Luther, 16 ապրիլի 1822 - 15 փետրվարի 1900), գերմանացի աստղագետ: Հայտնի է աստերոիդների հայտնաբերմամբ, ուսումնասիրել է մոլորակները, գիսաստղեր, փոփոխական աստղեր:
1841 թվականից Լյուտերը սովորել է Բրեսլաույում և Բեռլինում փիլիսոփայություն, մաթեմատիկա և աստղագիտություն: 1848 թվականին ստացել է աշխատանք Բեռլինի աստղադիտարանում, իսկ 1851 թվականից նշանակվել է Դյուսելդորֆի աստղադիտարանի տնօրեն:
1852-ից 1873 թվականը Ռոբերտ Լյուտերը հայտնաբերել է 24 աստերոիդներ, այդ թվում (90) Անտիոպեն, որը հայտնի է այսօր որպես կրկնակի աստերոիդ, և չափազանց դանդաղ պտտվող (288) Գլավկեն:
Ի պատիվ նրա անվանվել է (1303) Լութերա աստերոիդը[1]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Lutz D. Schmadel. «Dictionary of minor planet names.»։ http://books.google.com.ua/books?id=KWrB1jPCa8AC&pg=PA94&dq=Dictionary+of+Minor+Planet+Names+1303+Luthera&hl=ru&sig=ACfU3U3_fZjHkbNE3lO_qZBvDRaj5pnSQQ#PPA107,M1։ International Astronomical Union, 2003.