Ռոբերտ Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Գևորգյան | |
---|---|
հունվարի 1, 1958[1] - մարտի 10, 1994 (36 տարեկան) | |
Ծննդավայր | Քասախ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Հորադիզ (գյուղ), Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Եռաբլուր |
Մարտեր/ պատերազմներ | Սյունիքի մարզի Շուռնուխ, Կոռնիձոր գյուղերի, Կապան, Մեղրի քաղաքների, Արցախի Հանրապետության Բերձոր և Քարվաճառ շրջանների, Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղի պաշտպանական և ազատագրական մարտեր |
Պարգևներ |
Ռոբերտ Հայկարամի Գևորգյան (հունվարի 1, 1958, Քասախ, Կոտայքի մարզ - մարտի 10, 1994, Հորադիզ, Արցախ), հայ ազատամարտիկ։
1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1980 թվականին ավարտել է Վրացական ԽՍՀ-ի Սոֆինոյի ենթասպայական դպրոցը, իսկ 1983 թվականին՝ Լենգնգրադի բարձրագույն ռազմաքաղաքական հրամանատարական ուսումնարանը։ 1989-1994 թվականներին մոտոհրաձգային գնդի կազմում որպես հրամանատար մասնակցել է Սյունիքի մարզի Շուռնուխ, Կոռնիձոր գյուղերի, Կապան, Մեղրի քաղաքների, Արցախի Հանրապետության Բերձոր և Քարվաճառ շրջանների, Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղի պաշտպանական և ազատագրական մարտերին։
Ռոբերտ Գևորգյանը հետմահու արժանացել է ՀՀ ներքին ծառայության գնդապետի կոչման, պարգևատրվել Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Նրա անունով է կոչվել Քասախի միջնակարգ դպրոցը։ Թաղված է Եռաբլուրում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
- Հունվարի 1 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Մարտի 10 մահեր
- 1994 մահեր
- Քասախ գյուղում ծնվածներ
- Ֆիզուլիի շրջանում մահացածներ
- Եռաբլուր պանթեոնում թաղվածներ
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ՀՀ զինված ուժերի գնդապետներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից