Ռոբերտ-սատանա (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ-սատանա
Robert le diable
Robert le Diable (Meyerbeer) 1831.jpg
«Ռոբերտ–սատանա» օպերայի առաջնախաղի պաստառը
Կոմպոզիտոր Ջակոմո Մեյերբեր
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Էժեն Սկրիբ և Ժերմեն Դելավին
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Ժանր Մեծ օպերա
Գործողությունների թիվ 5
Ստեղծման թիվ 1831 թ.
Առաջնախաղ 1831 թ. նոյեմբերի 21
Առաջնախաղի վայր Փարիզ
Տեսարան օպերայի փարիզյան բեմադրությունից

«Ռոբերտ-սատանա» (ֆր.՝ Robert le diable), իտալացի երգահան Ջակոմո Մեյերբերի օպերա հինգ գործողությամբ։ Գրված է «մեծ օպերայի» ժանրում։ Ֆրանսերեն լիբրետտոն Էժեն Սկրիբի և Ժերմեն Դելավինի։

Առաջին անգամ բեմադրվել է Փարիզում 1831թ. նոյեմբերի 21-ին՝ արժանանալով մեծ հաջողության։ Հանդիսատեսի կողմից «Ռոբերտ–սատանայի» ջերմ ընդունելությանը նպաստել են օպերայի դրամատիկական երաժշտությունը, յուրօրինակ երաժշտական ներդաշնակ լեզուն և գործիքավորումը, մեղեդայնությունը, սյուժեն և բեմական էֆեկտները։

19–րդ դարի ընթացքում «Ռոբերտ–սատանան» հաճախ բեմադրվել է Եվրոպայի տարբեր օպերային թատրոններում, սակայն հետագայում օպերայի նկատմամբ հետաքրքրությունը մարել է և այն դուրս է մնացել կանոնավոր խաղացանկից։ Ներկայումս օպերայի նկատմամբ հետաքրքրությունը նորից մեծանումէ։