Ռյոգոկու Կոկուգիկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռյոգոկու Կոկուգիկան
ՏեսակՓակ արենա
ՄարզաձևՍումո
ՏեղագրությունYokoami?
Երկիր Ճապոնիա
Հիմնադրվածնոյեմբերի 30, 1984[1]
Անվանված էRyōgoku?
Բացված1985
ԿառուցողKajima Corporation?
Կառուցման գին¥ 15 մլրդ
ՃարտարապետKajima Corporation?
ՍեփականատերՃապոնիայի սումոյի ընկերություն
Տարողություն11 098[2]
Տնային թիմԱմառային Օլիմպիական խաղեր 2020 և Ճապոնիայի սումոյի ընկերություն
Կայքryogoku-kokugikan.jp(ճապոներեն)
Քարտեզ
Քարտեզ
 Ryogoku Kokugikan Վիքիպահեստում

Ռյոգոկու Կոկուգիկան (ճապ.՝ 両国国技館 Ռյո։գուկու Կոկուգիկան, «Ազգային մենամարտերի դահլիճ Ռյոգոկու»), կամ ուղղակի Կոկուգիկան — ծածկված սպորտային մարզահամալիր, որը գտնվում է Յոկոամի թաղամասում (Ռյոգոկույի մոտակայքում), Տոկիոյի Սումիդա շրջանում, բացվել է 1985-ին։

Այս մարզասրահի հիմնական նշանուկությունն է — սումոյի այսպես կոչված Հոմբասյո մրցաշարերի անցկացումը։ Տոկիոյում անցկացվում է երեք հոմբասյո՝ «առաջինը» — հունվարին, «ամառայինը» — մայիսին և «աշնանայինը» — սեպտեմբերին։ Նույն շենքում գտնվում է նաև սումոյի թանգարանը։ Բացի սումոյից այնտեղ անցկացվում են նաև բռնցքամարտի, ռեսլինգի մրցաշարեր և երաժշտական համերգներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թ. Կոկուգիկանի մարզասրահը

Մինչև մասնագիտացված մարզասրահի կառուցումը՝ սումոյի մրցումները Տոկիում անցկացվում էին Էկո տաճարի տարածքում։

Մեյձի դարաշրջանում, 1909-ին այս ծիսական մարզաձևի հանրաճանանչության աճը հանգեցրել էր առաջին ազգային մարտարվեստների մարզասրահի կառուցման անհրաժեշտությանը։ Տարողունակությունը կազմում էր 13000 մարդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական բանակը զբաղեցրել էր այդ շենքը և մրցաշարերը անցկացվում էին բեյսբոլի մարզահրապարակում։ Ճապոնիայի օկուպացիայի տարիներին թույլատրվել էր ընդամենը երկու մրցաշար մարզասրահի տարածքում — 1945-ի նոյեմբերին և 1946-ի նոյեմբերին։ Հիմնականում մարզասրահը օգտագործվում էր օկուպացիոն զորքերի կողմից որպես սառցադաշտ։ Մինչև 1954 թ. մրցաշարերը անցկացվում էին Մեյձի տաճարում, իսկ հետո Կուրամաե Կոկուգիկանում մինչև 1985 թ., երբ բացվեց ներկայիս Ռյոգոկու մարզասրահը[3]։

2020 թ. Ամառային Օլիմպիական Խաղերին այստեղ պլանավորվում է անցկացնել բռնցքամարտի մրցումները[4]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կախովի կտուրը պատրաստված է Իսե սուրբ տաճարի փայտից։
  • Դոհյոն իջնում և բարձրանում է վերելակի օգնությամբ։ Այդ արված է այլ մրցումներ իրականացնելու նպատակով։
  • Շենքի ստորգետնյա հարկում կա խանութ, ուր պատրաստում են տապակած հավ։ Համարվում է, որ հավը հաջողություն է բերում սումոյիստին, քանզի այդ կենդանին ամուր կանգնած է երկու ոտքի վրա։ Այդ նույն պատճառով էլ տյանկոնաբեյի հիմնական բաղադրիչն է՝ հավի միսը։
  • Պրոֆեսիոնալ սումոյի մրցումների ժամանակ մասուսեկիի(ավանդական չորս տեղանոց նստատեղ) վրա նստած թույլատրվում էր ծխել։ 2005-ից ծխելը արգելված է ամբողջ մարզասրահով մեկ։
  • Չնայած նրան, որ տարբեր ազգային սիրողական սումոյի մրցումները անցկացվում են նաև կանանց միջև, այս մարզահրապարակում կանացի սումոյի մրցումների անցկացումը արգելված է։
  • Հոմբասյոների ընթացքում այստեղ անցկացվում են էքսկուրսիաներ և աշխատում են հուշանվերների խանութներ։ Այդ ժամանակ թանգարանի մուտքը ազատ է։
  • Հոմբասյոյի հեռարձակումը իրականանում է «Դոսուկոյ-ՖՄ» րադիո-ալիքով, ինչպես նաև NHK-BS, սկսած 2003-ից։ («Դոսու-կոյ!»՝ մարտական կոչերից մեկն է, որը հնչեցնում են սումոյիստները գոտեմարտից առաջ)
  • 2005-ից կա նաև հեռուստահեռարձակում «Sumo Live TV» ալիքով։
  • Ոսկեգույն կտուրը կարող է բացվել 80 %։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nikkenren.com/kenchiku/pdf/385/0385.pdf
  2. http://www.sumo.or.jp/KokugikanRental/kannai/
  3. With God on Their Side: Sport in the Service of Religion (Hardcover). London and New York: Routeledge. 2002. էջեր 151–2. ISBN 0-415-25960-6.
  4. «Venue Plan». Tokyo 2020 Bid Committee. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]