Ռիֆի Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիֆի Հանրապետություն, պետություն Մարոկկոյում 1921-1926 թվականներին։ Ստեղծվել է Ռիֆի (լեռնային մարզ Մարոկկոյի հյուսիսում) ցեղերի ազգային-ազատագրական, հակաիմպերիալիստական պայքարի հետևանքով։ Ռիֆի Հանրապետության ցեղերի ռազմաքաղաքական միավորում էր։ Բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունը պատկանում էր Ազգային ժողովին՝ պրեզիդենտի (ամիրա) գլխավորությամբ։ Կառավարությունը կազմված էր 5 հոգուց։ Տեղական վարչական միավորը ցեղն էր՝ կաիդի (առաջնորդ) համայնքի խորհրդի (ջամա) գլխավորությամբ։ Կաիդները ենթարկվել են ներքին գործերի մինիստրությանը և Ռիֆի հանրապետության Խորհրդին։ Հատուկ նշանակված հարկերից (գլխահարկ և անձնական եկամուտներից գանձվող հարկ) ստացված եկամուտները ծախսվել են բանակի կարիքները հոգալու համար։ Ռիֆի հանրապետության պայքարել է իսպանական և ֆրանսիական զորքերի դեմ, պարտության մատնել նրանց, սակայն գաղութարարների միացյալ ուժերի ճնշման տակ, 1926 թվականի մայիսի 27-ին Ռիֆի հանրապետության դադարել է գոյություն ունենալուց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։