Ռիք Մորանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ռիք Մորանիս
Frederick Allan Moranis
Rick Moranis at the 62nd Academy Awards.jpg
Մորանիսը ակադեմիայի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ
Բնօրինակ անուն Frederick Allan Moranis
Ծնվել է՝ ապրիլի 18, 1953 (1953-04-18) (61 տարեկան)
Ծննդավայր Կանադա Տորոնտո, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն Դերասան, կատակերգու, երաժիշտ
Ակտիվ շրջան 1976–2006, 2008
Համատեղ ապրող(ներ) Էնն Բելսկի Մորանիս (մինչև մահը՝ 1991)
IMDb ID 1548
[RickMoranis.com Պաշտոնական կայք]

Ֆրեդերիկ Ալան Մորանիս (անգլերեն՝ Frederick Allan Moranis, ծնվ.՝ ապրիլի 18, 1953 թ.), առավել հայտնի որպես Ռիք Մորանիս, ամերիկացի և կանադացի կինոդերասան, կատակերգու և երաժիշտ։

Հանդիսատեսին առավել հայտնի է «Բոբ և Դուգ Մակքենզիների արկածները», «Ուրվականների որսորդները», «Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ մեր երեխաներին», «Ֆլինսթոունները», «Փոքրիկ հսկաները» և այլ ֆիլմերում հանդես գալով։

Ծնվել է Տորոնտոյում՝ հրեա ծնողների ընտանիքում։ 1970-ական թվականներին աշխատել է մի քանի ռադիոկայաններում (CFTR, CKFH, CHUM-FM) որպես դիջեյ։ Դերասանական կարիերան սկսել է հեռուստատեսությունում՝ 1977 թվականին։

Մորանիսը 1997 թվականից ի վեր պաշտոնապես թոշակի է անցել դերասանական կարիերայից՝ կնոջ՝ Էնն Բելսկի Մորանիսի վախճանից 6 տարի անց։ Չնայած դրան՝ 2001, 2003 և 2006 թվականներին կատարել է հնչյունավորումներ համապտասխանաբար՝ «Ռուդոլֆ. կարմրաքիթ եղնիկը», «Արջուկ եղբայր» և «Արջուկ եղբայր 2» մուլտիպլիկացիոն կինոնկարներում։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Ֆիլմացանկ[խմբագրել]

Տարին Ֆիլմը Դերը Գրառումներ
1983 Բոբ և Դուգ Մակքենզիների արկածները Բոբ Մակքենզի հանիսանում է նաև սցենարի հեղինակը և ռեժիսորը
1984 Վայրի կյանք Հարրի
Ուրվականների որսորդները Լուիս Տուլլի
Հրո փողոցներ Բիլլի Ֆիշ
1985 Բրուստերի միլիոնները Մորթի Քինգ
Գլխամասը Հովարդ Գրոս
1986 Սարսափների փոքրիկ խանութը Սեյմուր Քրելբոուրն
Դրախտ ակումբը Բարրի Նայ
1987 Տիեզերքի գնդեր Լորդ խավարի սաղավարտ
1989 Հրթիռ տղան Ավտոմատ ապահովության համակարգ
Ուրվականներ որսորդները 3 Լուիս Տուլլի
Ծնող լինելը Նաթան Հաֆներ Ստացել է Ամերիկյան կատեկերգության մրցանակ՝ ամենածիծաղելի երկրորդ պլանի դերասանի անվանակարգում
Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ մեր երեխաներին Ուեյն Շալինսկի
1990 Իմ կապույտ դրախտը Բարնի Կուպերսմիթ
1991 Լոսանջելեսյան պատմություն Գերեզմանափոր նշված չէ տիտրերում
1992 Սիրելի՛ս, ես մեծացրել եմ փոքրիկին Ուեյն Շալինսկի
1993 Ճեղքում Հենրի Բալլոք
1994 Փոքրիկ հսկաները Դեննի Օ'Շի
Ֆլինսթոունները Բարնի Ռաբլ
Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ հանդիսատեսներին Ուեյն Շալինսկի
1996 Մեծ ցլիկը Դեյվիդ Լիրի
1997 Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ բոլորիս Ուեյն Շալինսկի
Մափեթների շոուն ինքը հյուր դերասան
2001 Ռուդոլֆ. կարմրաքիթ եղնիկը Խաղալիք վերցնող
Միստր Քալս
ձայնավորում
2003 Արջուկ եղբայր Ռաթ ձայնավորում
2006 Արջուկ եղբայր 2 ձայնավորում

Հեռուստատեսային ֆիլմերի ցանկ[խմբագրել]

Տարին Հեռուստաալիքը Դերը Գրաքումներ
1980–1981 Երկրորդ քաղաքի հեռուստատեսությունը Բոբ Մակքենզի
Ռաբբի Կառլով
Էմմի մրցանակ
1981–1982 SCTV Network 90 Բոբ Մակքենզի
այլ
1983 Սաթըրդեյ նայթ լայվ Բոբ Մակքենզի Էպիզոդը՝ «Լիլի Թմլին»
1984 Հոկեյի երեկո Մարզիչ Էպիզոդը՝ «Քրաքերները»
1990 Գրեյվդեյլի ավագ դպրոցը Մաք Շնայդեր
2003 Բոբ և Դուգ Մակքենզիների անիմացիոն արկածները Բոբ Մակքենզի (ձայնավորում)

Սցենարիստ[խմբագրել]

Տարին Ֆիլմը/ հեռուստատեսությունը Գրառումներ
1980–1981 Second City TV 26 սերիա
1981–1982 SCTV Network 90 27 սերիա
1983 Բոբ և Դուգ Մակքենզիների արկածները
2009 Բոբ և Դուգ 9 սերիա, ինչպես նաև՝ մտահաղացման հեղինակը

Սկավառակագրություն[խմբագրել]

Ալբոմներ[խմբագրել]

  • The Great White North (1981)
  • Strange Brew Soundtrack (1983)
  • You, Me, the Music and Me (1989)
  • The Agoraphobic Cowboy (2005)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg