Ռիո Ֆերդինանդ
| Ռիո Ֆերդինանդ | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ծննդյան թիվ | նոյեմբերի 7, 1978 | |
| Ծննդավայր | Լոնդոն, |
|
| Հասակ | 1.89 մ | |
| Դիրք | Պաշտպան | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | ||
| Համար | 5 | |
| Ազգային հավաքական | ||
| 1997 – ներկա | 81 (3) | |
|
|
||
Ռիո Գեվեն Ֆերդինանդ (անգլերեն՝ Rio Gavin Ferdinand; Նոյեմբերի 7, 1978, Լոնդոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, ով խաղում է պաշտպանի դիրքում «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում:
Բովանդակություն |
[խմբագրել] Կարիերա
[խմբագրել] Վաղ տարիներ
Ռիո Ֆերդինանդը ծնվել է 1978թ. հուլիսի 11-ին Լոնդոնում: Մանուկ հասակում նա շատ պարկեշտ երեխա էր: Դպրոցական առարկաներից նրան շատ էր դուր գալիս դերասանական վարպետությունը, իսկ պարապունքներից ազատ ժամանակը նա անցկացնում էր զբաղվելով թեթև ատլետիկայով, թեննիսով և, իհարկե, ֆուտբոլով: Բացի դպրոցական թիմում խաղալուց Ռիոն դաշտ էր դուրս գալիս տեղական «Բլումֆիլդս» ակումբի կազմում:
Դրանից հետո նա հասցրել է խաղալ «Էլհամ» թիմում, որտեղ նրան նկատեցին «Վեստհեմի» գործակալները: Պետք է նշել, որ երիտասարդ հարձակվողը հետաքրքրում էր նաև «Միդլսբորոյին», «Նորվիչ Թաունին», «Չարլտոնին» ու «Չելսիին», ինչպես նաև մի շարք այլ ակումբներին: «Վեստհեմի» հետ կնքած պայմանագիրը չի կարելի պրոֆեսիոնալ համարել, քանի որ այդ ժամանակ Ռիոն ընդամենը 14 տարեկան էր, բայց դա չխանգարեց նրան շաբաթական 30 ֆունտ վաստակել:
[խմբագրել] Վեստ Հեմ Յունայթեդ
1997թ. հունվարի 25-ին Ռիո Ֆերդինանդն առաջին անգամ դաշտ դուրս եկավ «Վեստհեմի» մեկնարկային կազմում: Դա տեղի ունեցավ «Ռեդսկհեմի» դեմ տնային խաղում, որում «Վեստհեմը» պարտվեց 0-1 հաշվով և դուրս մնաց Անգլիայի Գավաթի համար պայքարից: Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ռիոն նույնպես պարտվեց, բայց արդեն «Բլեկբերնին»` 1-2 հաշվով: Ընդհանուր առմամբ Ռիոն «Վեստհեմի» կազմում անցկացրեց 152 հանդիպում, խփեց երկու գոլ և չնվաճեց ոչ մի ավար: Վերջին խաղն ակումբում նա անցկացրեց «Լիդս Յունայթեդի» դեմ, իմանալով, որ շուտով տեղափոխվելու է այդ ակումբ: «Վեստհեմը» չդիմացավ 18 միլիոն ֆունտի առաջարկին ու 2000թ. նոյեմբերի 26-ին Ռիո Ֆերդինանդը դարձավ «Լիդսի» ֆուտբոլիստ:
[խմբագրել] Լիդս Յունայթեդ
| Այս բաժինը ավարտված չէ: Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն: |
[խմբագրել] Մանչեստեր Յունայթեդ
Ռիո Ֆերդինանդը դարձավ «Մանչեստեր Յունայթեդի» խաղացող: Նրա առաջին մրցաշրջանը «Յունայթեդում» լավն էր, բայց ոչ կարկառուն: Նա վնասվածք ստացավ «Բոկա Հունիորսի» հետ նախամրցաշրջանային ընկերական խաղում և նրա դեբյուտը հետաձգվեց մինչև հունգարական «Զալաեգերս» ակումբի հետ հանդիպումը`
Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում, որը մանկունիանցիները հաղթեցին «Օլդ Թրաֆֆորդում» 5-0 հաշվով: Մի քանի օր անց կայացավ Ֆերդինանդի դեբյուտը «ՄՅու»-ի կազմում նաև Անգլիայի առաջնությունում` «Սանդերլենդի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի: Իր առաջին մրցաշրջանում Ռիոն «ռեդսի» կազմում անցկացրել է 46 խաղ: Նրան անընդհատ ճնշում էր մեծ տրանսֆերային արժեքը և խնդրի մի մասը նրանում էր, որ նա պաշտպանության կենտրոնում չուներ մշտական գործընկեր: Բայց անգամ չնայած դրան «Յունայթեդն» ուներ պշատպանության լավագույն ցուցանիշները, ինչը խոսում էր այն մասին, որ ինչ-ինչ բաներ Ռիոն շատ ճիշտ էր անում: Ռիոն հիանալի համագործակցություն հաստատեց Նեմանյա Վիդիչի հետ: Նա առ այսօր մնում է աշխարհի ամենալավ պաշտպաններից ու «Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:
Նրա խաղից հաճախակի կախված էին «Յունայթեդի» հաջողությունները Եվրոպայում: Բացի այդ Ռիոն հաճախակի դաշտ էր հանում թիմը որպես ավագ, դրսևորելով առաջատարին բնորոշ բոլոր հատկությունները: Արդյունքում նա Ռայան Գիգզի հետ միասին առաջինը գլխիվեր բարձրացրեց Եվրոպական չեմպիոնների գավաթը Մոսկվայում` «Չելսիի» հետ խաղից հետո: Երկրպագուների կողմից Ֆերդինանդը դիտարկվում է որպես «Յունայթեդի» պատմության լավագույն խաղացողներից մեկը: Նա նաև կմտնի ակումբի պատմության մեջ որպես մի թիմի ավագ, որը լավագույններից մեկն է դարձել Եվրոպայում: