Ռէյչըլ ՄքԷտըմզ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռէյչըլ Էնն ՄքԷտըմզ (ծն. 1978 թ., նոյեմբերի 17, ) գանատացի դերասանուհի մըն է: Իր դերը «Mean Girls» (Մին Կըրլզ) ֆիլմին մէջ իբր դպրոցին ամենէն սիրուած աղջիկը, զինքը հրչակաւոր դարձուց: Յետոյ, կարեւոր դեր խաղցաւ «The Notebook» (Տը Նոթպուք) եւ «Wedding Crashers» (Ուէտինկ Քրեշըրզ) ֆիլմերուն մէջ:
[խմբագրել] Կեանքը
Ծնած է Լոնտոն, Օնթարիօ, Գանատա Նոյեմբեր 17, 1978 թուականին: Հայրը՝ Լէնս, բեռնատարի վարորդ էր. իսկ մայրը՝ Սանդրա, բուժքոյր մըն էր: Ան ունի մէկ եղբայր եւ մէկ քոյր, որոնք իրմէ պզտիկ են: Ան սկսաւ դերասանութեան 12 տարեկանին:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռէյչըլ ՄքԷտըմզ կատեգորիայում։ |