Ռեքս Լին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեքս Լին
Ծնվել է13.11.1956
ԾննդավայրՏեխաս
ԿրթությունՕկլահոմայի պետական համալսարան
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1986-ից ցայսօր
ԸնտրանիԺայռագնացը,
Ազատագրված Ջանգոն,
Պիկ ժամ,
Պայթյուն անցյալից
IMDbID 0513010
ԿինոՊոիսկID 23984
rexlinn.com

Ռեքս Մեյնարդ Լինը (անգլ.՝ Rex Maynard Linn, նոյեմբերի 13, 1956(1956-11-13), Spearman, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան կինո և հեռուստապրոդյուսեր է։ Առավել հայտնիի է «ՔՀԻ։ Հանցագործության վայրը Մայամիում» ֆիլմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը և պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեքս Լինը ծնվել է 1956 թ․–ի նոյեմբերի 13–ին Սպիրման քաղաքում։ Ռեքսը իրենց ընտանիքի երրորդ երեխան է եղել, մեծացել է ագարակում քրոջ և եղբոր հետ։ 1969 թ․–ի օգոստոսին տեղափոխվել են Օկլահոմա։ Այնտեղ նա սովորել է Heritage Hall դպրոցում, իսկ հետո Casady School–ում և դրա հետ համատեղ աշխատել կենդանաբանական այգում։ 1975 թ․–ի նոյեմբերին տեսնելով Ջեք Նիկոլսոնին «Թռչել կկվի բնից վեր» ֆիլմում, Ռեքս Լինը հայտարարում է, որ դերասան է դառնալու։ Սակայն, նրանից հետո, երբ Ռեքսը խափանում է «Ջութակահարը տանիքի վրա» դպրոցական ներկայացումը, դպրոցական թատրոնի ռեժիսորը խնդրում է նրան հեռանալ այդ բնագավառից և ապագայում իր էներգիան ծախսել մեկ այլ գործի համար։ Այդպիսով ավարտվում է Ռեքսի դպրոցական–դերասանական կարիերան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թ․–ին ավարտելով Օկլահոմայի համալսարանը բակալվրի աստիճան՝ ռադիոյի, հեռուստատեսության և կինոյի ուսումնառությամբ, Ռեքսը սկսում է բանկային կարիերան, պաշտոնը հասցնելով ընդհուպ մինչև փոխնախագահի։ 1982 թ․ին բանկը համարվում է անվճարունակ, և Ռեքսը մնալով առանց աշխատանքի վերադառնում է նախկին գաղափարին և որոշում դառնալ դերասան։ Ռեքսը կարողանում է համոզել ամրագրման գործակալին տալ հնարավորություն՝ իրեն փորձելու ցանկացած դերում։ Դրա հետ մեկտեղ Ռեքսը աշխատանք է գտնում նվթային ընկերությունում։ Շատ վատ գովազդում մի շարք նկարահանումներից հետո, Ռեքսը սկսում է ստանալ փոքրիկ դերեր տարբեր նախագծերում։ Հենց այդ ժամանակ էլ նա խաղում է իր առաջին դերը «Մութը լուսաբացից առաջ» ֆիլմում, որի պրոդյուսերը իր լավ ծանոթ Էդուարդ Գեյլորդն էր։ Ռեքսի առաջին նշանակալից դերը եղել է սերիական մարդասպանի դեր «Գիշերային խաղ»(1989) ֆիլմում, հեռուստաաստղ Ռոյա Շնայդերայի մասնակցությամբ։ Խաղացել է նաև շերիֆի դեր «Երիտասարդ ընթերցողներ» հեռուստասերիալում, որից հետո որոշել է շարժվել դեպի արևմուտք՝ Լոս Անջելես։ Առաջին երեք տարին մասնակցել է դերասանական դասընթացների, զուգահեռ շինարարական աշխատանք կատարելով։ Աստիճանաբար նա սկսում է ստանալ փոքր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Իմ հերոսները միշտ կովբոյներն են լինելու» (1991), «Սնայպեր» (1993

1992 թ․–ի ապրիլին նա նկարահանվում է մինչ օրս հայտնի «Ժայռեր մագլցողը» ֆիլմում Սիլվեստր Ստալոնեի հետ միասին, և հենց այդ դերն էլ նրան բերում է իսկական ճանաչում։ «Ժայռեր մագլցողը» ֆիլմից հետո Ռեքսին հրավիրում են տարբեր նախագծերի, որոնց արդյունքում նա նկարահանվում է 35 ֆիլմերում, և մինչ օրս դրանց թիվն անընդհատ աճում է։ 1994 թ․–ի հունիսի 29–ին Օկլահոմայում Ռեքսը «Փառքի արահետ»–ում ստանում է իր աստղը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միլիոնավոր ճանապարհներ արևմուտքում մահանալու համար (2014) - Շերիֆ
  • Ջանգոն ատագրված է (2012) - Տենեսի Հարի
  • Քայլող մեռյալները (2011) - Պալմեր
  • Կրակի փորձարկումը (2008) - Չիֆ
  • Փրկեք Գրեյսին (2007) - Վիլի
  • Դրախտի 2 տոմս (2006) - Կառլ
  • Ամերիկյան զենք (2005) - Էրլ
  • Մայրամուտից հետո (2004) - գործակալ Կովալսկի
  • Պտտեցրու, կրակիր, փախիր (2003) - Ջեդիդահ
  • «ՔՀԻ։ Հանցագործության վայրը Մայամիում» (2002—2009) Գործակալ Ֆրենկ Տրիպ
  • Մարսի ուրվականները (2001) - Յարդ
  • Ամերիկյան ավերածություն (1999) - Ֆորման
  • Բնազդ (1999) - Թիկնապահ Ալան
  • Պոռթկում անցյալից (1999) - Դեյվ
  • Պիկ ժամ (1998) - Գործական Ուիտնի
  • Տարօրինակ զույգ (1998) - ՋեյՋեյ
  • Փոստատարը (1997) - Մեռսեր
  • Վթար (1997) - Շերիֆ Բոյդ
  • Թիթեղյա թասը (1996) -Դյուի
  • Մարդասպանների կղզին (1995) - Պարոն Բլեռ
  • Բացահայտ սպառնալիք (1994) - Վաշինգտոնի խուզարկու
  • Չարի երկու դեմքը (1994) - Գլիսոն
  • Սնայպեր (1992) - Գնդապետ
  • Իմ հերոսները միշտ կովբոյներ են եղել (1991)
  • Հյուսիսային կողմ (1990—1995) - Մարտին
  • Երիտասարդ ձիավարները (1989—1992) - Շերիֆ
  • Գիշերային խաղ (1989) - Էպս

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեքս Լին