Ռենդի Լանդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռենդի Լանդին, (սեպտեմբերի 8, 1930, Սենտ-Ջորջ, ԱՄՆ - հունվարի 19, 2010, Սենտ-Ջորջ, ԱՄՆ), պատերազմի մարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդիննն ապրում էր ամերիկյան Սենտ-Ջորջ քաղաքում, Նևադա անապատից 240 կմ հեռավորության վրա։ 1951-1963 թվականներին Պենտագոնն այնտեղ կատարել է միջուկային փորձարկումներ։

«Ողբերգություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին քաղաքում ապրում էր 4500-ից ավելի մարդ։ Ատոմային պայթյունները թունավորեցին նրանց և երեխաներին։ Շատերը հիվանդացան, մահացան քաղցկեղից, ծնվեցին բանականությունից զուրկ կամ Լանդինի նման, 4 մատով երեխաներ։ Սակայն ժողովուրդը չգիտեր պատճառը։ Երբ մահացությունները շատացան, բողոքի ալիք բարձրացավ։ Թեև հետագայում փորձարկումները դադարեցին, սակայն դեռ երկար ժամանակ շարունակվում էին ողբերգական դեպքերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 4-րդ հատոր, էջ 185