Ռեյմոնդ Վահան Դամադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյմոնդ Վահան Դամադյանը աշխատանքի պահին

Ռեյմոնդ Վահան Դամադյանը (անգլ.՝ Raymond Vahan Damadian, 1936թ., մարտի 16, ԱՄՆ) հայազգի գյուտարար է, ով հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Վաղ շրջան[խմբագրել]

Դամադյանը ծնվել է 1936 թվականին, Մելվիլում (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ1956 թվականին Վիսկոնսինի բժշկական համալսարանում (University of Wisconsin-Madison) ստանում է մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան։ Հետագայում, 1960 թվականին Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան բշկական քոլեջում (Albert Einstein College of Medicine) ստանում է դոկտորի գիտական աստիճան։ 8 տարեկան հասակում ջութակ նվագել է սովորել է Ջուլլիարդ դպրոցում (The Juilliard School)։