Ռեմբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմբո
անգլ.՝ Rambo
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ
Թվական1982
Լեզուանգլերեն
ՌեժիսորTed Kotcheff?
ՊրոդյուսերBuzz Feitshans?
ԴերակատարներՍիլվեստր Ստալոնե
ԵրաժշտությունՋերրի Գոլդսմիթ
 Rambo Վիքիպահեստում

Ռեմբո, մարտաֆիլմերի շարք, նկարահանվել է՝ սկսած 1982 թվականից։ Ֆիլմերի գլխավոր հերոսը՝ Ջոն Ռեմբոն, հորինվել է ամերիկացի գրող Դեյվիդ Մորելի կողմից (վեպեր «Առաջին արյուն», նաև «Առաջին արյուն, մաս 2» և «Ռեմբո 3» ստեղծագործություններ)։

Ֆիլմաշարը կազմված է հետևյալ ֆիլմերից՝ «Ռեմբո․ Առաջին արյուն» (1982), «Ռեմբո․ Առաջին արյուն 2» (1985), «Ռեմբո 3» (1988), «Ռեմբո 4» (2008), «Ռեմբո․ Վերջին արյուն» (2019)։

1986 թվականին նկարահանվել է նաև մուլտսերիալ՝ «Ռեմբո և ազատության ուժերը» (կազմված է 65 սերիայից)։

Վիետնամական պատերազմի վետերան, ամբողջ աշխարհում դժվարին առաքելություններ կատարող հատուկ ջոկատային Ջոն Ռեմբոյի անփոխարինելի դերակատարն է եղել Սիլվեստր Ստալոնեն։

Ռեմբո․ Առաջին արյուն (1982)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեմբո․ Առաջին արյուն» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1981 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում։ Ջոն Ռեմբոն այցելում է իր ընկերոջը և իմանում, որ նա մահացել է քաղցկեղից (Վիետնամում գտնվելու արդյունքում), և հիմա Ռեմբոն միակն է իր ջոկատից՝ «Կանաչ բերետներ»-ից, որը ողջ է մնացել։ Ջոկատը կոչվում է «Baker Company»։ Այս դրվագը գրքում չկա, ըստ երևույթին, դա ավելացվել է՝ ցույց տալու գլխավոր հերոսի լիակատար միայնակությունը, նրա կտրվածությունն աշխարհից։

Անցնելով խորհրդանշական Հոուփ (անգլ.՝ Hope - հույս) անունը կրող փոքր քաղաքի կողքով՝ Ռեմբոն հանդիպում է տեղի շերիֆին՝ Վիլֆրեդ Տիզլին (Բրայան Դենեխի), որը խորհուրդ է տալիս «թափառաշրջիկին» երկար չմնալ քաղաքում։ Բարկացած Ռեմբոն վերադառնում է և ընկնում տեղի բանտը, որտեղ նրան վիրավորում են և նվաստացնում։ Ռեմբոն փախուստի է դիմում ոստիկանական բաժանմունքից և թաքնվում մոտակա անտառում։

Ոստիկանությունը սկսում է շրջափակել Ռեմբոյին, իսկ վերջինս վարում է լիակատար պարտիզանական պատերազմ ոստիկանության և ազգային գվարդիայի ջոկատի դեմ։

Դեպքի վայր ժամանած Թրաութմենը (Ռիչարդ Կրեննա)՝ Ռեմբոյի նախկին հրամանատարը, փորձում է դադարեցնել արյունահեղությունը, բայց իզուր։ Տիզլի և Ռեմբոյի հակամարտությունն ավարտվում է Հոուփ փոքրիկ քաղաքում՝ ոստիկանական բաժանմունքում նախկին հատուկ ջոկատայինի և շերիֆի մենամարտով։ Ճանապարհին Ռեմբոն պայթեցնում է բենզալցակայանը և գնդակոծում քաղաքի մի քանի շենք։ Գնդապետ Թրաութմենը համոզում է Ռեմբոյին հանձնվել ոստիկանությանը։

Ռեմբո․ Վերջին արյուն (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլում բազմիցս լուրեր են շրջանառվել, որ Սիլվեստր Ստալոնեն նախատեսում է նկարահանել Ռեմբոյի մասին մարտաֆիլմի հինգերորդ մասը, ընդ որում, նշվել է, որ ֆիլմը լինելու է Ջեյմս Բայրոն Հագգինսի «Որսորդ» վեպի ադապտացիան, որի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Ստալոնեն։ Ըստ գրքի սյուժեի՝ ամերիկյան զինվորականը փորձում է սպանել հրեշ-մուտանտին, որը բնակվում է Բևեռային շրջանի սահմաններում[1]։

Մուլտսերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին նկարահանվել է մուլտսերիալ՝ «Ռեմբոն և ազատության ուժերը»։ Մուլտսերիալը բաղկացած է 65 սերիայից։

Մուլտսերիալում Ռեմբոն «Force of Freedom» (Ազատության ուժը) կոչվող հատուկ ջոկատի մասն է։ Տարբեր առաքելություններով ճանապարհորդելով ամբողջ աշխարհում՝ նա մարտնչում է S.A.V.A.G.E. անունով (Secret Administrators of Vengeance, Anarchy and Global Extortion) կազմակերպության դեմ՝ ի դեմս գեներալ Վորհոկի, որը ձգտում է հպատակեցնել ամբողջ աշխարհը։

Ռեմբոյի կերպարի համար հիմք է հանդիսացել Սիլվեստր Ստալոնեն, իսկ հնչյունավորել է Նիլ Ռոսսը։

«Ռեմբո» ֆիլմի բոլիվուդյան վերստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսին հայտնվեց տեղեկություն, ըստ որի՝ Հնդկաստանում ստեղծելու են այդ ֆիլմի նոր տարբերակ, որտեղ գլխավոր դերը կատարելու է դերասան և մարտարվեստի վարպետ Թայգեր Շրոֆը[2]։ 2018 թվականին նախատեսվում էր առաջին ֆիլմի բոլիվուդյան տարբերակի թողարկումը[3]։

«Ռեմբո» փրիքվել[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Սիլվեստր Ստալոնեն, պատասխանելով կինոերկրպագուների հարցերին, ասաց, որ մտածել է «Ռեմբո․ Առաջին արյուն» ֆիլմի պրիկվելի մասին, որը ցույց կտա, թե «ինչպես են մարդիկ դառնում այնպիսին, ինչպիսին դառնում են», և հետո ավելացրել, որ «վնասվածքները, կորուստները և Վիետնամի ողբերգությունը, իհարկե, դժվար փորձություն են լինելու երիտասարդ դերասանի համար»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Борис Новиков (2012 թ․ սեպտեմբերի 22). «Рэмбо против "Хищника"». Fimz.Ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  2. Сильвестра Сталлоне не будет в болливудском «Рэмбо»
  3. «Rambo (2018)». Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  4. «4th Day of 5: SLY Questions & Answers about Godfather 3, Studio 54, U of M, Kafka, EXPENDABLES...». aintitcool.com. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.