Ռեկոնվերսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեկոնվերսիա (ռե նախածանց և լատ․՝ conversio — վերադարձ, շրջադարձ), էկոնոմիկայի կառուցվածքային փոփոխություն՝ կապված ռազմական արտադրանքի թողարկումից քաղաքացիականի անցնելու հետ։ Ենթադրում է արտադրության, կապիտալ ներդրումների ու արտաքին առևտրական շըրջանառության ոլորտներում ճյուղային ու ռեգիոնալ տեղաշարժերի իրականացում, հաճախ դրամական ռեֆորմի անցկացում, տնտեսական գործունեության իրավաբանական կարգավորման փոփոխություն։ Ռեկոնվերսիայի ընթացքում ժամանակավորապես կրճատվում են արտադրության բացարձակ չափերը, սակայն միաժամանակ էկոնոմիկան վերականգնվում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։