Ռեզոնանս (քիմիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեզոնանսի տեսություն[խմբագրել]

Համաձայն այս տեսության (Լ.Պոլինգ,Ջ.Ուելանդ) իրական մոլեկուլը կամ մասնիկը նկարագրվում է մի քանի,այսպես կոչված,ռեզոնանսային կամ կանոնիկ (սահմանային),կառուցվածքներով,որոնք միմյանցից տարբերվում են միայն էլեկտրոնների բաշխումով և իրականում գոյություն չունեն՝

  • CH2=CH-CH2++CH2-CH=CH2
  • Ալիլ-կատիոն
  • CH2=CH-CH2--CH2-CH=CH2
  • Ալիլ-անիոն
  • CH2=CH-CH2CH2-CH=CH2
  • Ալիլ ազատ ռադիկալ

(երկկողմանի սլաքը ռեզոնանսի պատկերման հատուկ նշանն է)։

Իրական էլեկտրոնային բաշխումը կարելի է ստանալ սահմանային կանոնիկ կառուցվածքների վերածածկումից և պատկերել ռեզոնանսային հիբրիդի ձևով։ Եթե ածխածնի p-օրբիտալի վրա գտնվում են մեկ չզույգված էլեկտրոն,ապա այդպիսի մասնիկը կոչվում է ազատ ռադիկալ։ Հարևան դիրքում կրկնակի կապ լինելու դեպքում առաջանում է զուգորդում։ Ածխածնի ատոմի p-օրբիտալը ազատ լինելու դեպքում մասնիկը կոչվում է կարբկատիոն։ Լիցքավորված ատոմի հարևան դիրքում գտնվող π-կապի օրբիտալների և ազատ օրբիտալների միջև առաջանում է զուգորդում։[1].

Բազմակենտրոն զուգորդված համակարգերի առաջացման ժամանակ տեղի է ունենում կապերի երկարության մասնակի հավասարում։π-էլեկտրոնների ապատեղայնացումը ուղեկցվում է էներգիայի անջատումով։ Համակարգի էներգիան նվազում է,այն դառնում է ավելի կայուն։ Օրինակ,բութադիեն 1,3-ի զուգորդումը ուղեկցվում է 15 կՋ/մոլ էներգիայի անջատումով։ Դրանով է բացատրվում ալիլային բնույթի իոնների և ռադիկալների,ացիլ ռադիկալների կայունությունը։[2].

Ալիլ-կատիոն
Ալիլային ազատ ռադիկալ
Ալիլ-կատիոն
Ալիլ-անիոն

Բազմաթիվ օրգանական ռեակցիաները հնարավոր են շնորհիվ թթուների անիոնների (կարբօքսիլատ-իոն,ֆոսֆատ-իոն,սուլֆոնատ-իոն) հարաբերական կայունության,որը նույնպես էլեկտրոնների զուգորդման և ապատեղայնացման արդյունք է.[3]}}

Սուլֆոնատ-իոն
Կարբօքսիլատ-իոն

Ֆոսֆատ-իոն

Զուգորդման էներգիա[խմբագրել]

Թերմոդինամիկական կայունության աստիճանը արտահայտվում է տեղայնացված կապերով համակարգի և զուգորդված π-էլեկտրոնային համակարգի էներգիաների տարբերությամբ։ Էներգիաների այդ տարբերությունը կոչվում է զուգորդման էներգիա։ Որքան երկար է զուգորդման շղթան,այնքան մեծ է էներգիայի շահույթը և ավելի կայուն միացությունը։ Բնական ծագում ունեցող բազմաթիվ միացությունների կազմում հանդիպում ենք երկար զուգորդված շղթաների,որոնց շնորհիվ այդ միացությունները կրում են <<պոլիեններ>> ընդհանուր անունը և(կարոտինոիդներ,վիտամին A և այլն)։ Օրգանական թթուների կայունությունը նույնպես պայմանավորված է զուգորդումով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. resonance // IUPAC Gold Book
  2. resonance energy // IUPAC Gold Book
  3. Операция «Теория резонанса» / Лисичкин В. А., Шелепин Л. А. Третья мировая (информационно-психологическая) война. — М.: Эксмо, Алгоритм, 2003. — 448 с.

Գրականություն[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]