Ռեդ Դոթ
Ռեդ Դոթ դիզայնի մրցանակ (անգլերեն՝ Red Dot Design Awards) - դիզայնի պատվավոր մրցանակ է։ Մրցանակաբաշխությունը անց է կացվում Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դիզայնի կենտրոնը (գերմ. Design Zentrum Nordhein Westfalen), որը գտնվում է Գերմանիայի Էսսեն քաղաքում։ Մրցանակը տրվում է դիզայներներին և արտադրող-ընկերություններին՝ լայն սպառման առարկաների երևելի դիզայնի և առանձնահատուկ որակի համար։ Մրցանակակիր առարկաները ցուցադրվում են Էսսենի դիզայնի կենտրոնի «Ռեդ Դոթ» թանգարանում, որն աշխարհում ժամանակակից դիզայնի ամենամեծ հավաքածուն է։[1]
[խմբագրել] Մրցանակներ
Մրցանակները բաշխվում են երեք կատեգորիաներում՝
- Դիզայն արտադրանք (անգլերեն՝ Product Design) - կահույք, տնային տեխնիկա, ավտոմեքենա, գործիքներ և այլն։
- Կոմունիկացիոն դիզայն (անգլերեն՝ Communication Design) - կորպորատիվ դիզայն, գովազդ, ձայնի դիզայն։
- Կոնցեպտի դիզայն (անգլերեն՝ Design Concept) - ընտրվում է մրցանակաբաշխությանը ներկայացված առարկայի կոնցեպտը։
[խմբագրել] Պատմություն
Առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1955 թվականին։ Սկզբում միայն մեկ կատեգորիա էր՝ «ինովացիոն դիզայն» (գերմ. Design Innovationen), որը 2000 թվականին վերանվանվեց «արտադրանքի դիզայն»։ Կոմունիկացիոն դիզայնի մրցանակաբաշխությունը սկսել է 1993 թվականից, իսկ կոնցեպտի դիզայնինը 2005-ին։ «Red Dot Design Awards»-ի գլխավոր պատկերանիշը՝ կարմիր կետը (անգլերեն՝ «Red Dot»), նախագծել է Օթլ Այհերը 1991 թվականին, վերջնական խմբագրումը՝ Պիտեր Շմիթի 2000 թվականին։ 2005 թվականից Սինգապուրում գործում է Ռեդ Դոթի դիզայնի երկրորդ թանգարանը։[2]