Ռեգբի 15-ի միավորները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միավորների հաշվում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբիի գլխավոր նպատակն է – վաստակել առավել միավորներ քան հակառակորդ թիմը։ Միավորները կարելի է վաստակել միքանի տարբերակով –

Try (Փորձ)

Փորձը հաշվի մեջ է երբ գնդակը իջեցվում է գետնին հակառակորդի գոլային տարածքում։ Գնդակը գետնին կարող է հասցվել 2 տարբերակով – առաջինը, երբ խաղացողը գնդակին տիրելով հասցնում և իջեցնում է այն հակառակորդի գոլային տարածքում և երկրորդը, երբ գնդակը արդեն գտնվում է գոլային տարածքում և գետնին սեխմելով այն գետնին էլ ավելին։ Փորձը տալիս է թիմին 5 միավոր։

Penalty try (Տուգանային փործ)

Տուգանային փորձը նշանակվում է մրցավարի կողմից այն խախտման ժամանակ երբ դա կարող էր տալ կանոնները չխախտող կողմին փորձի հնարավորություն։ Տուգանային փորձը նշանակվում է ուղղահայաց դարպասաձողերի մեջ ընկած տարածքում և կարող է բերել զգուշացման կամ դեղին քարտի։ Այս տիպի փորձը նույնպես տալիս է թիմին 5 միավոր։

Իրացում (Conversion)

Փորձ կատարելուց կամ տուգանային փորձից հետո թիմը կատարում է իրացում ոտքի հարվածով այն կետից որտեղից կատարվել է փորձը։ Բարեհաջող իրացումը բերում է թիմին ևս 2 միավոր.

Տուգանային գոլ (Penalty goal)

Տուգանային գոլը նշանակվում է մրցավարի կողմից երբ տեղի է ունենում խաղի որոշակի կանոնների խախտում։ Գոլային հարվածը պետք է անցնի հորիզոնական դարպասաձողից վեր և ուղղահայաց դարպասաձողերի միջև։ Այս գոլը բերում է թիմին 3 միավոր։

Դրոպ-գոլ (Drop goal)

Այս տիպի գոլը կոչվում է, երբ խաղացողը ոտքով հարվածում է գնդակին գոլի ուղղությամբ։ Այս գոլի պարտադիր պայմանն է որ մինչ որքով հարվածը գնդակը պետք է հպվի խոտածածկին։ Բարեհաջող գոլը կբերի թիմին 3 միավոր։