Ռեգբիի Աշխարհի Առաջնություն 2011
2011 թվականի Ռեգբիի Աշխարհի Առաջնությունը, որը անց է կացվում չորս տարին մեկ անգամ և լինելու է թվով յոթերորը, իր սկիզբն է առել 1987-ին: Ռեգբիի Միջազգային Խորհուրդը (IRB) որպես առաջնությունը ընդունող երկիր ընտրել է Նոր Զելանդիային: 2005-ի Նոյեմբերի 17-ին կայացած ժողովին առաջնությունը ընդունող երկրների հավակնորդ էին նաև Ճապոնիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Առաջին երկու քվեարկություններում IRB խորհուրդը հանեց Հարավաֆրիկյան Հանրապետությանը հավակնորդների ցուցակից:
Այս առաջնությունը կլինի ամենածավալունը, որը անց է կացվել Նոր Զելանդիաում ստվեր նետելով հետևյալ իրադարձությունների վրա - 1987-ի Ռեգբիի Աշխարհի Առաջնություն, 1990-ի Commonwealth խաղեր, 1992-ի Կրիկետի Աշխարհի Առաջնություն, 2003-ի Ամերիկայի գավաթ և 2005-ի Բրիտանական և Իռլանդական Առյուծների (British and Irish Lions) տուր դեպի Նոր Զելանդիա: Կազմակերպիչները ակնկալում են 95,000 արտերկրյա այցելու, որոնք կայցելեն Նոր Զելանդիա:
Հանդիպումները կսկսվեն 2011-ի Սեպտեմբերի 9–ից և կտևեն ավելի քան յոթ շաբաթ: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Հոկտեմբերի 23-ին Աուքլենդի Էդեն Պարկում:
Ենթադրությունները, որ մասնակցող հավաքականները լինելու են 16-ը, հերքվեց և IRB-ն 2007-ի Նոյեմբերի 30-ին հայտարարեց 20 թիմերի մասնակցության մասին, որոնցից տասներկուսը որակավորվել են 2007-ի առաջնությանը գրավելով իրենց խմբերում առաջինից երրորդ տեղերը, իսկ մնացած ութը որոշվել են իրենց տարածքային առաջնություններով:
Բովանդակություն |
Առաջնության կանոնները [խմբագրել]
20 թիմերը բաշխվել են 4 խբմերի մեջ, ամեն խմբում կա հինգ հավաքական: Խմբային փուլը անց է կացվելու մեկ շրջանով, և ամեն թիմ կմրցի խմբակիցների հետ մեկական անգամ: Բոլոր դեպքերում ամեն խմբում կխաղարկվի 10-ական խաղ և 40 ընդհանուր խմբային հանդիպում:
Միավորային համակարգը [խմբագրել]
Խմբային մրցաշարում կգործածվի հետևյալ միավորային համակարգը –
- Հաղթանակ – 4 միավոր
- Ոչ ոքի – 2 միավոր
- Պարտություն – 0 միավոր
- 4 կամ ավելի փորձեր – 1 միավոր
- Պարտություն 7 կամ ավելի միավորով – 1 միավոր
Խմբային մրցաշարի որակավորում [խմբագրել]
Ամեն խմբի հաղթողը և երկրորդ տեղ զբաղեցրած թիմը կմասնակցի քառորդ-եզրափակչին: Թիմերը, որոնք կզբաղեցնեն երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը դուրս կմնան առաջնությունից:
Որակավորում [խմբագրել]
2011-ի Ռեգբիի Աշխարհի Առաջնությանը կմասնակցեն քսան թիմեր: Հետևյալ տասներկու թիմերը որակավորվել են 2007-ի Աշխարհի Առաջնությունը՝ խմբային մրցաշարում գրավելով առաջին երեք տեղերը:
- Արգենտինա
- Ավստրալիա
- Անգլիա
- Ֆիջի
- Ֆրանսիա
- Իռլանդիա
- Իտալիա
- Նոր Զելանդիա
- Շոտլանդիա
- Հարավաֆրիկյան Հանրապետություն
- Տոնգա
- Ուեյլզ
Մնացած ութ թիմերը որակավորվել են իրենց տարածքային առաջնությունների շնորհիվ:
- Կանադա
- Վրաստան
- Ճապոնիա
- Նամիբիա
- Ռումինիա
- Ռուսաստան
- Սամոա
- ԱՄՆ
Ռուսաստանը կլինի միակ երկիրը, որը 2011-ին առաջին անգամ է մասնակցելու Աշխարհի Առաջնությանը:
Տես նաև [խմբագրել]