Ռեալական կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեալական կրթություն
Տեսակtype of educational institution?
Երկիր Գերմանիա,  Ավստրիա,  Շվեյցարիա,  Լիխտենշտայն,  Շվեդիա,  Ավստրո-Հունգարիա և  Չեխոսլովակիա

Ռեալական կրթություն, ընդհանուր միջնակարգ կրթության համակարգ, որը, ի տարբերություն դասական կրթության, տեղ չի տալիս հին, դասական լեզուների դասավանդմանը և գլխավոր ուշադրությունը նվիրում է բնական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների հիմունքների ու նոր լեզուների ուսուցմանը։ Դեռևս 16-17-րդ դարերում Ռեալական կրթության գաղափարն առաջ են քաշել նոր ձևավորվող բուրժուազիայի ներկայացուցիչները՝ նպատակ ունենալով երեխաներին տալ բնական ու ճշգրիտ գիտելիքներ և նրանց գործնական կյանքի նախապատրաստել։ Եվրոպայի առաջին պետական ռեալական ուսումնական հաստատություններից էին Մաթեմատիկական և նավարկային գիտությունների դպրոցը (1701, Մոսկվա) և Մաթեմատիկական ու մեխանիկական ռեալական դպրոցը (1706-1708, Հալլե, Գերմանիա19-րդ դարի 60-ական թթ․ Ռուսաստանում սրվեց պայքարը ռեալական և դասական կրթության կողմնակիցների միջև։ Ն․ Գ․ Չեռնիշևսկին, Ն․ Ա․ Դոբրոլյուբովը և Կ․ Դ․ Ուշինսկին հանդես եկան հօգուտ բազմակողմանի կրթության՝ ներառելով և՝ հումանիտար, և՝ ռեալական գիտելիքները։ 1864 թվականի կանոնադրությամբ դասականին զուգընթաց բացվեցին նաև ռեալական գիմնազիաներ (7-ամյա, դասական՝ հունարեն և լատիներեն լեզուների փոխարեն դասավանդվում էին արտասահմանյան կենդանի լեզուներ)։ Շրջանավարտներն իրավունք ունեին ընդունվել բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատություններ։ 1872 թվականին դրանց փոխարինեցին ռեալական ուսումնարանները (ուսման տևողությունը 6-7 տարի), որպես կիսամասնագիտական ուսումնական հաստատություններ ստեղծվել են Գերմանիայում 18-րդ դարի կեսին։ 1913 թվականին Ռուսաստանում կար միջնակարգ և ոչ լրիվ միջնակարգ 276 ռեալական ուսումնարան, 17 հազար սովորող։ 1888 թվականից դրանք տալիս էին ընդհանուր կրթություն և համալսարանների ֆիզիկամաթեմաթիկական ու բժշկական ֆակուլտետներ ընդունվելու իրավունք։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ԽՍՀՄ-ում ստեղծվեց միասնական հանրակրթական դպրոց (տես Միջնակարգ կրթություն)։ Մի շարք երկրների (Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա, ԳՖՀ, ճապոնիա և այլն) ժողկրթության ժամանակակից համակարգում գործում են ռեալական միջնակարգ ուսումնական հաստատություններ կամ միջնակարգ դպրոցներին կից ռեալական բաժանմունքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։