Ռաֆիկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խաչատրեան Ռաֆիկ Գարեգինի (Խաչառ կամ Խաչառ ԱՖՕ) (Հոկտեմբերի 7, 1937 - Հունվարի 16, 1993), հայ քանդակագործ:

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Ռաֆիկ Խաչատրեանը ծնվել է 1937թ. հոկտեմբերի 7-ին, ներկայիս Արագածոտնի մարզի Հարթաւան գիւղում, վախճ. 1993թ. յունուարի 16-ին, ք.Երևանում: 1966-ին աւարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անուան գեղարուեստական ուսումնարանը, 1971-ին` Երևանի գեղարուեստա-թատերական ինստիտուտը: ԽՍՀՄ նկարիչների միութեան անդամ 1976-ից: Աշխատել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործութեան բնագաւառներում: Նրա աշխատանքները ցուցադրուել են արտասահմանեան ցուցահանդէսներում` Պորտուգալիա, Բուլղարիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հունգարիա:

Ստեղծագործական աշխատանք [խմբագրել]

Ռաֆիկ Խաչատրեանն ունի հարիւրաւոր ստեղծագործութիւններ: Նրա ամենայայտնի գործերից են` «Ալեքսանդր Սպենդիարյանի դիմաքանդակը» 1971, «Գարուն» 1972, «Յաղթանակի զինուորը», 1975, «Ստեփան Շահումյան», 1977, «Մաքսիմ Գորկի և Ավետիք Իսահակյան», 1978, «Կոմիտաս», 1978, «Սարգիս Լուկաշին», 1980, «Ձօն խաղաղութեան», 1984, «Ձուլող բանուորը», 1985, «Յեղափոխութեան ջահակիրը», 1987: Ստեղծել է «Հայրենական պատերազմում զոհուած մարտիկներին» յուշարձաններ /բազալտ, 1975, գ.Հարթաւան` Արագածոտնի մարզ, բազալտ, 1982, գ.Կաթնաղբիւր` Կոտայքի մարզ/, «Ջանգիւլում» աղբիւր-ջրաւազան, 1975, Երևան, Ատոմ /Դերօ/ Աբրահամեանի յուշարձանը /գ.Գառնի/, Էդ. Տոռոզեանի յուշահամալիրը (ք. Նոր Հաճն, Էդիկ Տոռոզյան):

Մասնակցութիւնն Ազատագրական Պայքարին [խմբագրել]

Խաչառը հանդիսացել է Արցախեան ազատագրական պատերազմի նուիրեալ մասնակիցներից ու գաղափարախօսներից մէկը: Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Հակոբջան Թադևոսյանի, Մովսես Գորգիսյանի և այլ նվիրյալ հայորդիների հետ Խաչառը հանդիսացել է Հայաստանի Անկախության Բանակի շտաբի անդամներից մեկը: Խաչառը կազմակերպել է օգնութեան աւտոշարասիւնների ուղարկումը Արցախ: Խաչառի արուեստանոցը հանդիսացել է զինապահեստ և տպարան Արցախեան ազատագրական շարժման ջոկատների համար: Դեռ 1960-ականներին Խաչառը հանդիսացել է Պ.Սևակի (Հայ Պոզիայի Անլռելի Զանգակատունը` Մեծն Պարույր Սևակը) և Յովհ. Շիրազի (Հայոց Պահանջատիրութեան Մեծ Ասպետ`Հովհաննես Շիրազ) գաղափարակիցն ու ընկերը:

Ռաֆիկ Խաչատրեանի որդին է ՀՀ "Արիութեան" մեդալի ետմահու ասպետ Գարեգինի Ռաֆիկի Խաչատրեանը` ազատամարտիկ նկարիչ-քանդակագործ:

Խաչառին նուիրուած ստեղծագործութիւններ [խմբագրել]

Գրականություն [խմբագրել]

  • «Ղարաբաղեան ազատագրական պատերազմ. 1988-1994», /Հայկական հանրագիտարանի հրատարակչութիւն/, Երևան, 2004թ.,
  • Ն.Վ.Վորոնով /Նիկոլայ Վորոնով/, «Սովետսկայա մոնումենտալնայա սկուլպտուրա 1960-1980», Մոսկվա, 1984թ. /ռուսերէն/,
  • Գոհար Խոստիկեան, «Հայ կերպարուեստագէտներ /կենսագրական բառարան», 1993թ., Երևան, անտիպ,
  • Ալբերտ Փարսադանեան (Ալբերտ Փարսադանյան), «Հայը. նշանաւոր հայերի կենսագրութիւններ մէկ տողով», Երևան, 2004թ.:
  • «Ով ով է», /Հայկական հանրագիտարանի հրատարակչութիւն/, Երևան, 2007թ.,
  • Ասքանազ Աբրահամեան, Քարէ Պօեզիայի Վարպետը, «Հայ Զինուոր» շաբաթաթերթ, ՀՀ ՊՆ պաշտօնաթերթ, 6-13 հոկտեմբեր, Երևան, 2007թ.
  • Սիփան Շիրազ, Յետդարձ Ժամանակ, 1993թ. (Քանդակագործ Ռաֆօի` Ռաֆիկ Գարեգինի Խաչատրեանի Յիշատակին), «Հայ Զինուոր» շաբաթաթերթ, ՀՀ ՊՆ պաշտօնաթերթ, 6-13 հոկտեմբեր, Երևան, 2007թ.
  • «ԽԱՉԱՌ», /"Սամարկ" հրատարակչութիւն/, 7 սեպտեմբեր, Երևան, 2007թ.,
  • Ռաֆօն, «Աւանգարդ», անկախ շաբաթաթերթ, 6 հոկտեմբեր, Երևան, 2007թ.,
  • Խաչառ` Ռաֆիկ Գարեգինի Խաչատրեան, «Երևան» հեռուստաստուդիա, 7 հոկտեմբեր, Երևան, 2007թ.,
  • Քանդակագործ Խաչառ` Ռաֆիկ Գարեգինի Խաչատրեան, <Հանդիպում> հաղորդաշար, "Արմէնակոբ" հեռուստաընկերութիւն, 14 հոկտեմբեր, Երևան, 2007թ.,
  • Ռաֆիկ Գարեգինի Խաչատրեան, «Զինուժ», Հայկական 1-ին հեռուստաալիք /Հ1/, 21 հոկտեմբեր, Երևան, 2007թ.:
  • Armenian Sculptors: Getik Baghdasarian, Suren Nazaryan, Sergey Merkurov, Rafik Khachatryan, Garri Dadyan, Momik, Ghukas Chubaryan. Publisher: Books LLC, ISBN #: 115745867X, EAN Code: 9781157458678.

Արտաքին հղումներ [խմբագրել]