Ռաֆիկ Բոշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիկ Բոշյան
Ծնվել էմարտի 28, 1937(1937-03-28)
ԾննդավայրԿիրովական, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 12, 2005(2005-12-12) (68 տարեկան)
Վախճանի վայրՎանաձոր, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1960)

Ռաֆիկ Կոմիտասի Բոշյան (մարտի 28, 1937(1937-03-28), Կիրովական, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2005(2005-12-12), Վանաձոր, Հայաստան)[1], հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1966-1991 թվականներին՝ եղել է Կիրովականի գլխավոր ճարտարապետ։

Կազմել է Վանաձորի 1967, 1989, 2004 թվականների գլխավոր հատակագծերը, կենտրոնի 1970, 1989, 1998 թվականների մանրամասն հատակագծերը, № 5 (1973), «Խնձորուտ» (1975), «Առափնյա» (1976) թաղամասերի կառուցապատման նախագծերը[2]։

Ի պատիվ մեծանուն ճարտարապետի 2017 թվականին Վանաձորի Առափնյա փողոցը վերանվանվել է Ռ. Բոշյանի անվամբ[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոշյանի նախագծերով Վանաձորում 1969-1990 թվականներին կառուցվել են՝

  • «Կիրովական» հյուրանոցը (1972)
  • «Արտեկ» (1975) և «Աստղիկ» (1975) մանկական ճամբարները
  • «Գուգարք» կինոթատրոնը (1975)
  • Կենտրոնական գրադարանը (1979)
  • «Հայաստան» առողջարանի ննջարանային մասնաշենքը (1981)
  • Ստեփան Շահումյանի հուշարձանը Շահումյան հրապարակում (1967)
  • Սևանում՝ «Հայքիմգիտ-նախագիծ» ինստիտուտի պանսիոնատը (1975)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Ռաֆիկ Բոշյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՇՈՒՄ N 36-Ա» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.