Ռաֆիկ Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիկ Շաբոյի Առստամյան
21 հոկտեմբերի, 1952 - 12 մարտի, 1992
ԾննդավայրՄինգեչաուր
Մահվան վայրԼՂՀ Ասկերանի շրջան
Քաղաքացիություն Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ռաֆիկ Առստամյան (21 հոկտեմբերի, 1952, Մինգեչաուր - 12 մարտի, 1992, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Առստամյանը ծնվել է 1952 թ. հոկտեմբերի 21-ին Մինգեչաուր քաղաքում։ 1966 թ. մշտական բնակություն հաստատելու նպատակով ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։ 1968 թ. ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել «Ռոսիա» կինոթատրոնում որպես կինոմեխանիկ, իսկ 1978 թ. տեղափոխվել էլեկտրատեխնիկական գործարան։ Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր։ Մասնակցել է Քարին տակ, Կրկժան, Դահրազ և շատ այլ գյուղերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 12-ին Ասկերան-Աղդամ հատվածում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռաֆիկ Առստամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.