Ռաֆայել Փարսադանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Փարսադանյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1923(1923-11-23)
Մահացել էօգոստոսի 29, 1973(1973-08-29) (49 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբժիշկ

Ռաֆայել Փարսադանյան (1923, նոյեմբերի 23, Շնող (նախկին Թումանյանի շրջան) - 1973, օգոստոսի 29, Երևան), բժշկագիտության պատմաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Մեդիցինսկայա գազետա» թերթի Հայաստանի թղթակից, 1956-1973 թվականներին՝ «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիր, Բժիշկների կատարելագործման համալսարանի ամբիոնի վարիչ, հեղինակ է «Հայ բժշկության պատմությունից», «Հայաստանի առողջապահության պատմություն» և բանաստեղծական մի շարք գրքերի։

Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (19461955 թվականից եղել է «Մեդիցինսկի ռաբոտնիկ» («Медицинский работник») թերթի Հայաստանի թղթակից, 1956 թվականից՝ «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիր, միաժամանակ (1963-1970) վարել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի առողջապահության կազմակերպման և սոցիալական հիգիենայի ամբիոնը։ Փարսադանյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են Հայաստանի բժշկագիտության պատմության և առողջապահության զարգացման ուսումնասիրությանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկության պատմությունից, Երևան, 1958։
  • Առողջապահությունը Խորհրդային Հայաստանում, Ե․, 1961 (համահեղինակ Նանասյան Ս․)
  • Խորհրդային առողջապահության զարգացման հիմնական էտապները, Ե․, 1970
  • Հայաստանի առողջապահության պատմություն (1828–1965), Ե․, 1973

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 5-րդ հատոր, էջ 232
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։