Ռաֆայել Նահապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Նահապետյան
Ռաֆայել Նահապետյան.jpg
գրող, արձակագիր
ԱԱՀ՝ Ռաֆայել Նահապետյան
Ծննդյան օր՝ Հունիսի 8, 1946
Ծննդավայր՝ Երևան
Վախճանի օր՝ Հուլիս 19, 2010

Ռաֆայել Նահապետյան (Հունիսի 8, 1946, Երևան - Հուլիսի 19 2010)՝ հայ ժամանակակից գրող, արձակագիր։

Ռաֆայել Նահապետյանը ծնվել է 1946թ հունիսի 8-ին Երևան քաղաքում: 1965-ին ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը, ապա աշխատել է որպես ավագ լաբորանտ էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում։ 1971-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971-73-ին ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա։ 1974-83-ին աշխատել է ՀՀ հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, որպես գրական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, ապա` ավագ խմբագիր։ 1985թ-ին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Հայաստանի անկախության հռչակումից հետո զբաղեցրել է ԳԽ լրատվական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի պաշտոնը։ Հայաստանի գրողների միությունում վարել է Գրական հինգշաբթի ամենշաբաթյա միջոցառումը:

Տպագրվել է 1970-ից։ Առաջին հրապարակումը` "Հայրենիքի ժամանակը" պատրաստել է համակուրսեցի Արա Մնացականյանի հետ և հրատարակել Գարուն հանդեսում: Հոդվածը սփյուռքահայերի` դեպի Խորհրդային Հայաստան ներգաղթի թեմայով էր: Հեղինակել է պատմվածքներ, ռադիոպիեսներ, վիպակներ, հեռուստատեսային ներկայացումներ։ 60ականների վերջերին Ռաֆայել Նահապետյանը և Արա Մնացականյանը փոքր խմբակով իրականացրել են ազգայնական բնույթի գործունեություն, ծավալել ազգայնական քարոզչություն: Խմբակի աշխատանքը կասեցվել է ԽՍՀՄ Պետանվնտանգության մարմինների կողմից: Ռաֆայել Նահապետյանը և Արա Մնացականյանը կարճաժամկետ ազատազրկվել են: Ռաֆայել Նահապետյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, լատվիերեն, չեխերեն, ռումիներեն և այլ լեզուներով։ Հեղինակել է նաեւ Անջո հեծանիվը, Անջո ֆուտբոլի գնդակը, Անջո ոստիկանության սերժանտը մանկական վիպակները: Ռաֆայել Նահապետյանի Մթի մեջ արեւի ցոլքերում վեպը մնացել է անավարտ: Արժանացել է մի շարք մրցանակների։[1]

Տպագրված գրքեր [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. (2010, հուլիսի 23) Գրական թերթ, էջ 6։