Ռաֆայել Ղազանչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Ղազանչյան
Ծնվել էօգոստոսի 22, 1938(1938-08-22) (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
ԿուսակցությունԽՄԿԿ

Ռաֆայել Հովհաննեսի Ղազանչյան (օգոստոսի 22, 1938(1938-08-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, ՀՀ Գրողների միության անդամ (1973

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Ղազանչյանը 1962 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1962-1967 թվականներին աշխատել է «Երեկոյան Երևան» թերթում որպես գրական աշխատող, 1962-1969 թվականներին՝ ռադիոյի գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում՝ որպես խմբագիր, 1971-1973 թվականներին՝ «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ։ 1973 թվականից «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրի տեղակալն է եղել։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեպուտատը կատարում է իր պարտքը, Երևան, «Հայաստան», 1965, 37 էջ։
  • Օտար մտերիմներ (պատմվածքների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1968, 156 էջ։
  • Ճամփորդը (վիպակ), Երևան, «Հայաստան», 1972, 167 էջ։
  • Ազդանշան (պատմվածքների և վիպակների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1976, 268 էջ։
  • Երկար Աբելը, Երևան, «Սովետական գրող», 1980, 56 էջ։
  • Տաք անձրև (պատմվածքներ և վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 246 էջ։
  • Հայրենական տուն (պատմվածքներ, վիպակներ), Երևան, 1983։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան, «Գրական տեղեկատու», 1986, էջ 329։