Ռափայել Թրյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թրյանց ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռափայել Թրյանց
Ծնվել է1799
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1858
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունուսուցիչ
ԱշխատավայրՄուրադ-Ռափայելյան վարժարան

Ռափայել Թրյանց (1799, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1858), հայ կրթական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Մխիթարյանների վանքը, որտեղ ստացել է կրթությունը, դարձել այդ միաբանության անդամ։ Ունեցել է կրթական, գրական գործունեություն։ Որպես տեսուչ պաշտոնավարել է Մուրադ-Ռափայելյան վարժարանում, որտեղ տարբեր առիթներով արտասանած ճառերը հետագայում, 1845 թվականին լույս է ընծայել Վենետիկում «Ճառք Հ. Ռ. վ-ի Թ., ի Մխիթարեան ուխտէն» վերնագրով։ 1856 թվականին դարձյալ Վենետիկում հրատարակել է «Նոր մարդաւարութիւն ի պէտս Ազգային վարժարանաց» գիրքը, որի Բ տպագրությունը կատարվել է 1885 թվականին։ Ավգերյանից առաջ ձեռնարկել է «Նոր առձեռն բառգրքի», հասցրել է Ժ տառը[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 377.