Ռաստաֆարական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռաստաֆարական շարժում
Flag of Ethiopia (1897-1936; 1941-1974).svg

Գլխավոր վարդապետությունները
Ջահ ·Աֆրոկենտարիզմ ·իտալ ·Սիոն ·Կանեփի օգտագործում
Առանցքային ներկայացուցիչներ
Հայլե Սլասսիե I ·Հիսուս ·Մենեն Ասֆո ·Մարկուս Գարվի
Հիմնական գրությունները
Աստվածաշունչ ·Քեբրա Նագաստ ·The Promise Key · Սուրբ Պիբի ·Իմ կյանքը և Եթովպիայի առաջընթացը ·
Ճյուղեր և տոնակատարություններ
Ռաստաֆարիի առանձնատները ·Ռաստաֆարական շարժումը Միացյալ նահանգներում ·Շաշամանե ·Grounation Day ·Reasoning
Նշմարելի անձինք
Լեոնարդ Հաուել ·Ջոզեֆ Հիբերթ ·Մորթիմեր Պլանո ·Վեռնոն Քարինգթոն ·Չարլզ Էդվարդս ·Բոբ Մառլի ·Փիթեր Թոշ
Տես Նաև։
Դռեդլոկ ·Ռեգգի ·

Ռաստաֆարական Կրոն կամ ռաստա, քրիստոնեության նոր ձևավորված ճյուղ, որը սկիզբ է առել Ճամայկայում` 1930-ականներին, ինչն էլ իր հերթին առաջ է բերել 60-ականներին ռեգգի երաժշտական ոճի առաջացմանը և զարգացմանը: Ռաստաֆարական կրոնի կողմնակիցներին կոչում են ռաստամաններ: Վերջիններից շատերը երկրպագում են Հայլե Սելասսիե I-ին, ով Եթովպիայի ինքնակալն էր 1930-1974թթ.` համարելով նրան Աստծո մարմնավորումը երկրի վրա, Քրիստոսի երկրորդ գալուստը կամ էլ Քրիստոսի ռեինկարնացիան։ Կրոնի հետևորդների մյուս մասն էլ Սելասսիեին համարում էր պարզապես Աստծո կողմից ընտրված երկրային թագավոր։

Ռաստաֆարական կրոնն իր մեջ ընդգրկում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են կանեփի ծիսական օգտագործումը և արևմտյան հասարակության բարքերի մերժումը, որը անվանվում է Բաբելոն (Աստվածաշնչում նկարագրվող խառնաշփոթային Բաբելոն քաղաքի անունով)։ Այն Աֆրիկան (ինչպես նաև` Սիոն լեռը) համարում է համայն մարդկության սկզբնային ծննդավայր։

«Ռաստաֆարի» անվանումը ծագել է «Ռաս Տաֆարի» անունից, որը Սլասսիեի կեղծանունն էր մինչև թագադրվելը։ Վերջինիս ռաստամանները անվանում են նաև «Ջա աստված»։

1997 թ.-ի տվյալներով աշխարհում կա մոտ 1 000 000 ռաստաման։ Կրոնը բավականին հաջողությամբ տարածվել է աշխարհով մեկ շնորհիվ ռեգգի երաժշտության, որի կարակառուն դեմքերից է Բոբ Մառլին։
Լինել ռաստաման նշանակում է չօգտագործել ալկոհոլ, չկտրել մազերը, ծիսականորեն ծխել կանեփ, անխտիր կերպով մասնակցել ռաստաֆարական պահքի տոնին և պաս պահել։ Ընդհանուր առմամբ հետևորդների զգալի մաս գտնում է, որ իրենց կրոնը պարզապես կրոն չէ, այլ նաև ապրելակերպ է։

Ռաստամանական աշխարհայացքը[խմբագրել]

Աստված[խմբագրել]

Ռաստաֆարականները մոնոթեիստ են, ուստի երկրպագում են միայն մի աստծո, ում կոչում են Ջա։ Ջան դիտարկվում է որպես սուրբ երրորդության բաղկացուցիչ մաս (Հայր, Որդի և Սուրբ հոգի)։ Ռաստաների խոսքերով` Ջա Աստվածը Սուրբ հոգու կերպարանքով մտնում է բոլոր մարդկանց մեջ։ Այս պարագայում նրանք օգտագործում են «ես և ես» տերմինը` նկատի ունենալով` «մենք»։ Ասպես նրանք ավելի են շեշտում մարդկանց` հավասար իրավունքներ ունենալը։
Ռաստամանները ընդունում են քրիստոնեական ուսմունքն այն մասին, որ Աստված իրեն է կերպարանավորել Հիսուս Քրիստոսի մեջ` որպեսզի հասցնի խոսքն համայն մարդկությանը։ Սակայն այդ ամենը քայքայվում է Բաբելոնի պատճառով։
Գտնելով, որ «Հիսուս» անվան անգլերեն արտասանությունը (/ˈdʒiːzəs/, «Ջի'զըս) հնչում է անմաքուր և ոչ հաճելի` ռաստամանները գերադասում են այն փոխարինել եբրայերեն(«Յեշու) և ամհարերեն(«Իյեսուս) արտասանություններով:

Սուրբ երրորդություն[խմբագրել]

Սուրբ երրորդության հետ կապված ռաստայական ուսմունքների մեջ ամենակարևորներից մեկն է «Հայլե Սլասսիե» անվան արտահայտչականության շեշտումը, քանզի հին եթովպեերենով այն նշանակում է «Երրորդության ուժ»։

Հայլե Սելասսիե[խմբագրել]

Եթովպական կայսր Հայլե Սելասսիե I-ը, ում ռաստամանները համարում էին Քրիստոսի մարմնավորումն երկրի վրա

Հայլե Սելասսիե I-ը (1892–1975թթ.) Եթովպիայի կայսրն էր 1930-1974թթ.-ին։ Ռաստամանների կարծիքով նա հարություն առած Քրիստոսի ցուցաբերումն էր և հետևապես` Ջայի մարմնավորումը երկիր մոլորակի վրա։ Նրանք նաև պնդում են, որ Սլասսիեն արդարացիորեն կառաջնորդի իրենց դեպի կատարյալ աշխարհի կառուցմանը, որը կկոչվի «Սիոն»` Իսրայելի տարածքում գտնվող համանուն սուրբ լեռան անունով: Սիոնը ռաստաների համար կդառնա վերջնական դրախտը: Սիոնի մայրաքաղաքը պիտի լինի Նոր Երուսաղեմը (Եթովպիայի Լալիբելա սրբազան քաղաքը):

1975թ.-ին հայտարարվում է Սելասսիեի մահվան մասին, սակայն ռաստամանները գտնում էին, որ դա խաբեություն էր, և որ Աստված չի կարող մահանալ: Նրանք նաև պնդում են, որ կայսրը մուտք է գործել մենաստան և դեռ կվերադառնա հաղթահարելու բոլոր չար ուժերին և վերականգնելու իր արաչագործական գործունեությունը: Այսօր մի շարք ռաստաֆարականներ վերոնշյալ իրավիճակին մոտենում են որպես աստվածաշնչյան մարգարեություններից մեկի մասնակի իրականացում:

Ռաստաների համար Սելասսիեն մնացել և մնում է Աստված և թագավոր: Նվազագույնը նա մարդ է, ով համաշխարհային մամուլի և գերտերությունների առաջ ներկայացրել է սևամորթների իրավունքները: Օրինակ` 1936թ.-ին Սլասսիեն Ազգերի լիգայում մասնակցություն ունեցավ որպես ամբողջ Աֆրիկայի մասշտաբով միակ սևամորթ և անկախ միապետ։ Հենց սկզբից ռաստաները որոշում են, որ պետք է լինեն հավատարիմ ինքնակալին և եթովպական դրոշին, որը խորհրդանաշում էր Սողոմոնյան դինաստիան` ի հակասություն Սոցիալիստական ճամբարի:

Հիսուս[խմբագրել]

Հիսուսի 18-րդ դարի եթովպական սրբապատկեր

Ռաստաֆարական շարժումը առաքելական եկեղուցու նման ընդունում է Քրիստոսի միայն աստվածային բնույթը, իսկ աշխարհիկ արևմտյան հասարակությանը վերաբերվում որպես Հիսուսի ուսմունքների համար վնասակար և ավերիչ ազդեցություն ունեցող երևույթ (պատկերավոր կերպով այն անվանելով «Բաբելոն»)։ Այդ պատճառով էլ նրանք հավատացած են, որ դա պատկերված է Հովհաննես Մկրտչի «Հայտնության գրքում», և Հիսուսը կվերադառնա նոր անվամբ։ Այդ անունը գրված կլինի իր 144 000 ամենահավատարիմ ծառաների ճակատներին։ Սելասսիեի թագադրմամբ որպես արքայից արքա (նոյեմբերի 2, 1930թ.)` ռաստաները կարծում են որ այն փրկիչ-մեսիան, ում դեռ սպասում են հրեաները, արդեն իջել է երկրի վրա:

Ռաստաներն ասում են որ, Հիսուսը սևամորթ է, այնինչ արևմտյան հասարակությունը (Բաբելոն) դարեր շարունակ Աստծո որդուն պատկերել է որպես սպիտակամորթ:

Սիոն և Բաբելոն[խմբագրել]

Ռաստամանները հայտարարում են, որ Սիոնն է լինելու այն երկիրը, ուր նրանց բնակեցնելու է Ջան:Որպեսզի հասնեն դրան` նրանք պետք է կտրականապես մերժեն ժամանակակից արևմտյան հասարակության բարքերը, որը կոչում են «Բաբելոն»։ Համարվում է, որ աստվածաշնչյան թագավոր Նիմրոդի

կառավարման տարիներից սկսած «Բաբելոն»-ը ապստամբության մեջ է մտել մոլորակի արդարացի կառավարիչ Ջայի դեմ։

Դրախտը[խմբագրել]

Շատ ռաստաֆարականներ անմահության գաղափարի կրողներ են և հավատացած են, որ քիչ թվով ընտրյալների վիճակված կլինի հավերժ ապրելու երկրի վրա, այսինքն` հոգին չի լքի մարմինը։ Այս գործընթացը ռաստամանական դիալեկտով կոչվում է «Կյանքի հավիտենականություն»( "Life Everliving"

Աֆրոկենտարիզմ[խմբագրել]

Աֆրոկենտարիզմը ռաստամանական մշակույթի առանցքային վարդապետություններից է, ըստ որի` Աֆրիկան, ավելի կոնկրետ` Եթովպիան պիտի լինի այն վայրը, որտեղ պետք է հիմնվի Ջայի խոստացած սիոնյան դրախտը։ Ռաստաֆարին գտնում է, որ «Բաբելոնյան» հասարակության մեջ միշտ էլ գերակշռել են սպիտակամորթերը, ովքեր աֆրիկյան ժողովրդի դեմ կատարել են այնպիսի չարագործություններ, ինչպիսին է ստրուկների ատլանտյան առուծախը։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ սպիտակամորթերը չեն կարող լինել ռաստաման, քանի որ ռաստան բոլորի համար է։

Ռաստաֆարական կրոնը զարգացել է աֆրիկյան արմատներ ունեցող այն աղքատ ջամայկացիների շրջանում, ովքեր ճնշված էին իրենց զգում և գտնում էին, որ հասարակությունն անտարբեր է իրենց ցավերի ու վշտերի նկատմամբ։

Կրոնական տոներ[խմբագրել]

Ռաստաֆարական կրոնում կան հետևյալ ոչ շարժական տոները.

Ծանոթագրություններ[խմբագրել]