Ռասթձինադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին համարի կազմը

«Ռասթձինադ» (օս.՝ Рæстдзинад, «արդարություն»), օսերեն լեզվով թերթ, թողարկվում է Վլադիկավկազում։ Հրատարակվում է ամեն օր, բացի կիրակի և երկուշաբթի օրերից։ Տարեկան լույս է տեսնում թերթի 250 համար։

Թերթի առաջին համարը թողարկվել է 1923 թ. մարտի 14-ին` իբրև Հյուսիսային Օսիայի կոմկուսի կոմիտեի և տարածքային գործկոմի պաշտոնաթերթ։ Այժմ, ինչպես նշվում է հենց թերթում, հրատարակվում է Հյուսիսային Օսիայի կառավարության և խորհրդարանի խմբագրության կողմից։