Ռապսոդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռապսոդիա (հուն.՝ դյուցազնական երգ), գործիքային կամ վոկալային ստեղծագործություն գրված ազատ, ինպրովիզացված, դյուցազնական ոճում։

19-րդ դարում ռապսոդիան դառնում է գործիքային երաժշտության հայտնի ժանրերից մեկը․ազատ կառուցվածք ունեցող ստեղծագործություն է , վառ կոնտրաստային էպիզոդների հերթափոխով՝ լիրիկական, էպիկական, հերոսային-դրամատիկական կամ ուրախ-տոնական։

Ռապսոդիան գործիքային ֆանտազիայի ձև է ժողովրդական հյուսվածքի թեմաներով։ Այդ տերմինը հին հունական ծագում ունի։ Հնում «ռապսոդներ» անվանվել են ժողովրդական երգիչները, հերոսա-էպիկական ասույթների կատարողները ( նրանց կերպարները նկարագրված են Լիստի էպիզոդական ռապսոդիաներում)։ Թեև «ռապսոդիա» տերմինը օգտագործվել է արդեն հարյուրամյակի սկզբում որոշ չեխ հեղինակների կողմից, այդ ժանրի հիրավի ստեղծողը համարվում է Ֆ.Լիստը։ Նրա հունգարական ռապսոդիաների մեծամասնությունը հիմնված է դանդաղ երգեցիկ մեղեդիների վրա, որոնց հաջորդում են ռեչիտատիվային հատվածները և ավարտվում են շատ արագ պարերով (սովորաբար ժողովրդական պարային թեմաների վարիացիաների տեսքով) ։

Ռապսոդիաները իրենց մասշտաբովբազմատեսակ են։ Դրանց մեջ կան համեմատաբար ոչ այնքան մեծ պիեսներ, ինչպիսին է Լիստի հայտնի Վեցերորդ հունգարական ռապսոդիան։ Սակայն նույն անվանումն է տրվում նաև բավականին լայնածավալ պիեսներին , ինչպիսին են Ռախմանինովի նվագախմբային «Պագանինիի թեմայով ռապսոդիան» դաշնամուրի համար կամ Կարա Կարաևի սիմֆոնիկ «Ալբանական ռապսոդիան» ։