Ռաշիդ Բեհբութով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաշիդ Բեհբութով
Բնօրինակ անունադրբ.՝ Rəşid Məcid oğlu Behbudov
Ծնվել էդեկտեմբերի 1 (14), 1915[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 9, 1989(1989-06-09)[3] (73 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերժամանակակից ժողովրդական երաժշտություն և օպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, կինոդերասան, դերասան, քաղաքական գործիչ և երգիչ
Երգչաձայնտենոր և տենոր-կոնտրալտինո
Գործիքներդաշնամուր, թառ, վոկալ և ֆորտեպիանո
Պարգևներ
 Rashid Behbudov Վիքիպահեստում

Ռաշիդ Մեջիդ օղլու Բեհբութով (ադրբ.՝ Rəşid Məcid oğlu Behbudov, դեկտեմբերի 1 (14), 1915[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 9, 1989(1989-06-09)[3], Մոսկվա, ԽՍՀՄ)), խորհրդային ադրբեջանցի էստրադային և օպերային երգիչ (լիրիկական տենոր), դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1980

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշիդ Բեհբութովը ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 14-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի, Վրաստան)։ Նրա հայրը, Մեջիդ Բեհբութովըը հայտնի երգիչ-խանենդե էր Շուշիից, իսկ մայրը՝ Ֆիրուզա Վեքիլովան, ռուսերենի դասախոս էր և Թիֆլիսի ակումբի դրամատիկական խմբակի ղեկավարը։

1933 թվականին Ռաշիդ Բեհբութովը ընդունվում է երկաթուղային տեխնիկում, որտեղ դառնում է ուսնողական ինքնագործ երգչախմբի կազմակերպիչ։ Հետո ծառայել է Բանվորական-գյուղացիական կարմիր բանակում, որտեղ եղել է բանակային անսամբլի մենակատարը։

Ծառայութոյւնից հետո կարճ ժամանակ երգում է Թբիլիսիի էստրադային կոլեկտիվներից մեկում։ 1934 թվականից Երևանի ֆիլհարմոնիայի մենակատարն է։ 1938-1944 թվականներին եղել է երգահան Արտեմի Այվազյանի ղեկավարության տակ Հայաստանի պետական ջազային երգչախմբի մենակատարը, շրջագայել է երգչախմբի հետ ամբողջ երկրով։ Զուգահեռ սկսում է երգել ԵրևանիԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է գալիս Ղրիմի ճակատում։

Նկարահանվել է մի քանի գեղարվեստական ֆիլմերում։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 7-11 գումարումների պատգամավոր էր։

Կինը՝ Ջեյրան խանում Բեհբութովան։ 1965 թվականին ծնվել է դուստրը՝ Ռաշիդա Բեհբութովան, ով շարունակել է հոր գործը։ Այժմ Ռաշդին երգիչ է, Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի։

Ռաշիդ Բեհբութովը մահացել է 1989 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում անհաջող վիրահատությունից հետո։ Թաղված է Բաքվի պատվավոր թաղման պուրակում։

Կինոարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշիդ Բեհբութովին նվիրված նամականիշ
  • Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը կրում է Ռաշիդ Բեհբութովի անունը։ Նույն փողոցում Բեհբութովին պատվին են անվանվել թիվ 2 երաժշտական դպրոցը և Երգի պետական թատրոնը։
  • 1996 թվականին Բեհբութովին պատվին Ադրբեջանում նամականիշ է թողարկվել
  • 2010 թվականի դեկտեմբերի 14—ին «FLASHMOB Azerbaijan [OFFICIAL]» խումբը ֆլեշմոբ է անցկացրել[5] Ռաշիդ Բեհբութովի պատվին, այդպիսով հարգանքի տուրքը տալով և նշելով երգչի 95-ամյակը[6]։

Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշիդ Բեհբութով» հոդվածին։