Ռանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռանդա, փայտանյութը ձեռքով ռանդելու գործիք։ Բաղկացած է փայտե կամ մետաղե ագուցարանից, կտրիչից և սեղմիչ սեպից։ Ըստ ռանդման տեսակի (հարթ, պրոֆիլային), ագուցարանի չափերի և կտրիչի նստեցման անկյան տարբերում են հետևյալ ռանդաները․ զոլաղ (կտրիչի կլորացված սայրով)՝ կոպիտ ռանդման համար, միակի ու երկակի ռանդաներ, քառաձեռք ռանդա (երկարացված, երկու բռնակով)՝ մաքուր ռանդման համար, ֆուգան և կիսաֆուգան մաքուր ռանդման, մեծ հարթությունների ճշգրիտ ռանդման և դետալների հարմարադրման համար, հղկա ռանդա՝ նուրբ տաշեղահանման համար, քերծառանդա սոսնձվող դետալների մակերևույթներին փոքրիկ ակոսներ փորելու համարք, և զրահառանդա՝ գրկանների (լուսամուտաի կամ դռան) վրա ակոս փորելու համար, փորոքահան ռանդա՝ գրկանների մաքրման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։