Ռայան Գիգգս
| Ռայան Գիգզ | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Ռայան Գիգզ | |
| Ծննդյան թիվ | նոյեմբերի 29, 1973 | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Կարդիֆֆ, |
|
| Հասակ | 1.80 մ | |
| Դիրք | Կիսապաշտպան | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | ||
| Համար | 11 | |
| Պատանեկան կարիերա | ||
| 2000–2002 | Ուոտֆորդ | |
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 2002–2007 թթ. 2007– 2011 2011-ներկա |
Ուոտֆորդ Աստոն Վիլլա Մանչեսթեր Յունայթեդ |
101 (20) 157 (30) 24 (6) |
| Ազգային հավաքական | ||
| 2007 – ներկա | 25 (6) | |
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Ռայան Գիգզի ընտանիքը տեղափոխվեց Ուելսից Անգլիա երբ նա 7 տարեկան էր: Ֆուտբոլ խաղալը նա սկսել է «Դինս ՖԿ» ակումբում, որտեղ և ստացել է առաջին խաղային դասերը: Որոշ ժամանակ անց նրա մարզիչ Դենիս Սքոֆիլդը ուղարկեց Ռայանին «Մանչեստեր Սիթի», որտեղ նա խաղաց վարպետության դպրոցում մինչև 14 տարեկանը:
Գիգզի 14-ամյակի օրը Սեր Ալեքս Ֆերգյուսոնն անձամբ եկավ Ռայանի ծնողների տուն, որպեսզի նա ստորագրի այսպես կոչված «դպրոցական» պայմանագիրը` «Մանչեստեր Յունայթեդի» դպրոցական թիմ տեղափոխվելու համար: «Մանչեստեր Սիթիի» գլխավոր գործակալ Քեն Բարնզը հաստատեց, որ նրանք չեն պատրաստվում թղթեր ստորագրել Գիգզի հետ: Հետագայում «Սիթին» անիծեց այդ օրը, իսկ «Յունայթեդը» ձեռք բերեց հոյակապ ֆուտբոլիստի:
16 տարեկանում Ռայանը ձևակերպեց լիցենզիան և պրոֆեսիոնալ դարձավ 1990թ. նոյեմբերին` անմիջապես իր 17-ամյակից հետո: Նրա դեբյուտը «Մանչեստեր Յունայթեդում» կայացավ 1991 թ. մարտի 2-ին` «Էվերտոնի» դեմ խաղում, երբ նա փոխարինեց Դենիս Իրվինին, իսկ առաջնության խաղերում մեկնարկային կազմում դեբյուտը տեղի ունեցավ նույն մրցաշրջանի վերջում` մանչեստերյան դերբիյում, երբ նա խփեց միակ գոլը, որը հաղթական դարձավ: Շուտով Ռայանն ամրապնդվեց իր ձախ թևում: 1993 թ. չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո Գիգզն օգնեց «Յունայթեիդին» դուբլ անել 1994 և 1996 թթ. և հաղթել 1997 առաջնությունում: Նա հիանալի խաղաց Չեմպիոնների Լիգայում «Պորոտուի» և «Յուվենտուսի» դեմ 1997 թ.: Ռայանն առաջին ֆուտբոլիստն է, ով երկու անգամ անընդմեջ ստացել է PFA մրցանակը` որպես «Տարվա լավագույն երիտասարդ խաղացող»:
Բացի այդ Գիգզը ներկայացրել է Ուելսի հավաքականը բոլոր միջազգային մրցումներում, դառնալով այդ հավաքականի ամենաերիտասարդ ավագը:
Ռայանը համարվում է Անգլիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, նա օժտված է բարձր արագությամբ, հիանալի դրիբլինգով և ճանաչվել է որպես ազատ հարվածների մեծ վարպետ: Նա շատ հիշարժան ու «Յունայթեդի» համար կարևորագույն գոլերի հեղինակ է դարձել: Չնայած որ Գիգզը հարուստ, հաջողակ ու չափազանց տաղանդավոր մարդ է, նա հազվագյուտ է դառնում այլ թիմերի երկրպագուների հարձակումների օբյեկտ, քանի որ անգամ նրանք են ստիպված խոստովանել, որ Գիգզը` ֆուտբոլային հանճար է:
1999/2000 մրցաշրջանի առաջին կեսում Ռայանը վատ չէր խաղում, բայց երկրորդ կեսում ուղղակի հիասքանչ էր: Նա վերադարձավ իր լավագույն մարզավիճակին` տանջելով հակարակորդների պաշտպաններին իր փայլուն անցումներով ու բռնկվող արագությամբ:
2000/01 մրցաշրջանի հիմնական պահերից էր Գիգզի աննկարագրելի հարվածը 45 մետր տարածությունից «Չարլտոնի» հետ խաղում, որը դիպչեց դարպասաձողին, բայց Սուլշերը հասավ այդ գնդակին ու ավարտեց գրոհը գեղեցիկ գոլով: Հենց ձմեռային շրջանում Ռայանը ցուցադրում էր իր լավագույն խաղը, ահաբեկելով հակարակորդի պաշտպաններին ու օգնելով գործընկերներին գոլեր խփել:
Սակայն փետրվարին ստացած հին վնասվածքը գլուխ բարձրացրեց և թույլ չտվեց Գիգզին ամբողջությամբ վերականգնվել մինչև «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառռորդ եզրափակիչ հանդիպումը, բայց այնուամենայնիվ նա գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ երկրորդ խաղի ընթացքում: Ռայանը նաև ակումբի հետ միասին ստացավ Անգլիայի չեմպիոնի իր 7-րդ մեդալն ու «Յունայթեդի» հետ նոր պայմանագիր ստորագրեց, որը թողեց նրան «Օլդ Թրաֆֆորդում» մինչև 2006 թ.:
2002/03 մրցաշրջանը Ռայան Գիգզի համար դարձավ ամենամեծ փորձությունը «Յունայթեդի» կազմում: Լավ մեկնարկից հետո նա հայտնվեց լուրջ խաղային ճգնաժամում, կորցրեց մարզավիճակն ու երկրպագուների մի մասը կասկածի ենթարկեց վալլիացի կիսապաշտպանի ապագան «Օլդ Թրաֆֆորդում»: Ասեկոսներ սկսվեցին Միլանի «Ինտեր» տեղափոխվելու մասին, բայց նոր տարվա նախօրեին Գիգզը դանդաղ բայց համառորեն սկսեց հավաքել անհրաժեշտ մարզավիճակը: Սեր Ալեքս Ֆերգյուսոնն օգնում էր նրան, թեև շատ դեպքերում` իր համար սովորական ձախ թևի փոխարեն Գիգզը խաղում էր «ենթահարձակվողի» դիրքում: Երբ նա երկու գոլ խփեց «Դել Ալպի» մարզադաշտում «Յուվենտուսի» հետ խաղում ու «Ռեդսը» հաղթեց 3-0 հաշվով` ամեն ինչ եկավ իր տեղը: Նա նաև «փոխհատուցում» ստացավ Անգլիայի գավաթում պարտության դիմաց, երկրի առաջնությունում հավասարեցնելով հաշիվը «Արսենալի» դեմ խաղում: Այդ գոլի շնորհիվ հաշիվը դարձավ 2-2 և չեմպիոնական տիտղոսը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ»:
2003/04 մրցաշրջանում Գիգզը խուսափեց վնասվածքներից և բաց թողեց ընդամենը 5 հանդիպում, իր վրա վերցնելով ազատ հարվածների իրականացումը` ակումբից Բեկհեմի հեռանալուց հետո:
2004/05 մրցաշրջանում Ռայանը 44 հանդիպում է անցկացրել ու խփել 9 գնդակ: Սեր Ալեքսի կողմից կիրառվող նոր սխեման` 4-3-3/4-2-3-1 թույլ տվեց վալլիացուն ավելի ազատ գործել ու նա խաղում էր ինչպես հարձակման գծում, այդպես էլ ձախ թևում: 2005 թ. մայիսին Գիգզը նոր պայմանգիր ստորագրեց` երկու տարի ժամկետով ու մնաց թիմում մինչև 2007 թ.:
2006/07 մրցաշրջանում Գիգզը շարունակում էր մնալ «Յունայթեդի» առանծքային խաղացողը և նորից նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նա խաղում էր իր համար ավանդական կիսապաշտպանության թևում, բայց առավել վառ իրեն դրսևորեց կենտրոնական հարձակվողի դերում` աջակցելով Ուեյն Ռունիի գործողություններին ու հատկապես վառ անցկացնելով Չեմպիոնների Լիգայում «Բենֆիկայի» ու «Ռոմայի» հետ խաղերը: Ռայանը հիանալի մրցաշրջան անցկացրեց, խփեց 6 գնդակ ու 9 գոլային փոխանցումներ կատարեց: 2007 թ. մարտի 3-ին «Լիվերպուլի» հետ անցկացրած հանդիպումը 700-րդը դարձավ նրա համար «Յունայթեդի» կազմում ու Գիգզին մնաց անցկացնել 60 խաղից քիչ, որպեսզի նա գերազանցի Սեր Բոբբի Չարլտոնի ռեկորդը` «Կարմիր Սատանաների» կազմում անցկացրած խաղերի քանակով:
2007 թ. մայիսին Գիգզը հայտարարեց Ուելսի հավաքականից հեռանալու մասին, որոշելով ճանապարհ տալ ազգային հավաքականի երիտասարդներին ու կենրոնանալ ակումբային կարիերայի վրա:
Հնարավոր է, որ տարիքն առնելով նա փոքր ինչ նվազեցրել է արագությունը, բայց Գիգզը շարունակում է մնալ հիանալի «բաշխող», գոլեր է խփում և ուսերի հետևում ունի ակումբում հանդես գալու ավելի քան 15 տարվա փորձ:
2007 թ. հոկտեմբերին նա երկարացրեց պայմանագիրը մինչև 2009 հունիսը:
2007/08 մրցաշրջանում Գիգզը նվաճեց Անգլիայի չեմպիոնի 10-րդ տիտղոսն ու երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող, ինչը դարձրեց նրան անգլիական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսավոր խաղացողը: Մրցաշրջանի ընթացքում նրան հնարավորություն տրվեց գերազանցելու Սեր Բոբբի Չարլտոնի ռեկորդը` անցկացրած հանդիպումների քանակով: Բայց այդ հնարավորությունն իրականացնելու համար հարկավոր էր, որ «Յունայթեդը» դուրս գա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, իսկ Գիգզը մասնակցի թիմի բոլոր հանդիպումներում: Բարեբախտաբար այդ երկու սցենարներն իրականություն դարձան և նա իր ներդրումն ունեցավ ինչպես առաջնությունում, այդպես էլ Չեմպիոնների Լիգայում «մանկունիանցիների» հաղթանակի մեջ:
Հենց փոխարինման դուրս եկած Գիգզի գոլը` վերջին տուրում «Ուիգանի» դեմ խաղում թույլ տվեց «Յունայթեդին» հաղթել 2-0 հաշվով ու պահպանել չեմպիոնական տիտղոսը: Իսկ 10 օր անց «Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի 87-րդ րոպեին նա դուրս եկավ Մասկվայի «Լուժնիկի» մարզադաշտ, դրանով իսկ գերազանցելով Սեր Բոբբիի ռեկորդը, խփեց իր գոլը հետխաղային տասնմեկ մետրանոցների շարքում և Ռիո Ֆերդինանդի հետ միաիսն գլխիվեր հանեց չեմպիոնական գավաթը:
2008/09 մրցաշրջանում Սեր Ալեքս Ֆերգյուսոնը սկսեց օգտագործել Գիգզին որպես կենտրոնական պաշտպան: Ռայանը բավականին շուտ համակերպվեց իր համար նոր դերին, չնայած որ կարիերայի մեծ մասն անցկացրել էր կիսապաշտպանությունում:
2009 թ. փետրվարի 8-ին Գիգզը դարձավ միակ խաղացողը, որը գոլ է խփել յուրաքանչյուր մրցաշրջանում` սկսած 1992թ. Պրեմիեր Լիգան հիմնելու օրվանից:
2009 թ. ապրիլի 29-ին Չեմպիոնների Լիգայում «Արսենալի» դեմ առաջին կիսաեզրափակիչ խաղը 800-րդը դարձավ Գիգզի համար «Մանչեստեր Յւոնայթեդի» կազմում, իսկ երկու շաբաթ անց 2009թ. մայիսի 16-ին «զինագործների» հետ ոչ-ոքի խաղալով Գիգզն իրականացրեց իր երազանքը և 11-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն, չե որ հենց 11 համարը մարզաշապիկի վրա նա լեգենդար դարձրեց «Օլդ Թրաֆֆորդում»:
2009 թ. նոյեմբերի 28-ին Ռայանը հոյակապ նվեր արեց իր ձննդյան օրվա արթիվ, քանի որ «Պորտսմուտի» դարպասը խփած հիանալի գոլը տուգանային հարվածից հետո դարձավ իր 100-րդ գոլը Պրեմիեր Լիգայում: Այս ցուցանիշին անգլիական ֆուտբոլի էլիտայում հասել են ընդամենը 17 մարդ:
Իր 36-ամյակի հաջորդ օրը Գիգզին առաջարկվեց ևս մեկ տարով երկարացնել պայմանագիրը «Մանչեստեր Յունայթեդի» հետ ու նա արեց դա և մյուս մրցաշրջանում այդ «առանց տարիքի» մարդը կտոնի ամենաբարձր ֆուտբոլային մակարդակով իր խաղի 20-ամյակը:
| Սա անավարտ հոդված է անգլիացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |