Ռամակրիշնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամակրիշնա
Ծնվել էփետրվարի 18, 1836(1836-02-18)[1][2][3] Kamarpukur, Goghat II community development block, Arambag subdivision, Հուգլիի Շրջան, Burdwan division, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն
Մահացել էօգոստոսի 16, 1886(1886-08-16)[1][2] (50 տարեկան) Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4]
բնական մահով
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
Դավանանքհինդուիզմ
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինբենգալերեն[5]
Ամուսին(ներ)Sarada Devi?[6]
ՀայրKhudiram Chattopadhyay?[7]
ՄայրChandramani Devi?[7]
ԱշակերտներՍվամի Վիվեկանանդա
 Ramakrishna Վիքիպահեստում

Ռամակրիշնա (իսկական անունը՝ Գադադհար Չաթերջի, Ramakrishna Paramahamsa (Ramkṛiṣṇo Pôromôhongśo)[8], ծնյալ Gadadhar Chattopadhyaya,[9], փետրվարի 18, 1836(1836-02-18)[1][2][3], Kamarpukur, Goghat II community development block, Arambag subdivision, Հուգլիի Շրջան, Burdwan division, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն - օգոստոսի 16, 1886(1886-08-16)[1][2], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4]), միստիկ փիլիսոփա և կրոնական բարենորոգիչ, քարոզիչ, նեոհինդուիզմի ներկայացուցիչ Հնդկաստանում[10]։ Ռամակրիշնան բոլոր կրոնները և աղանդները համարել է միասնական աստվածային նախասկզբին ձգտելու առանձին դրսևորումներ և քարոզել է «համամարդկային կրոն», որի փիլիսոփայական հիմքերը վերցված էին վեդանտայից։ Բազմակրոն Հնդկաստանի պայմաններում այս գաղափարը մարդասիրական հնչեղություն ուներ։ Երկրային կյանքի բարձրագույն նպատակը Ռամակրիշնան համարել է Աստծու ճանաչողությունը՝ աստծու նկատմամբ անսահման սիրո և նվիրվածության միջոցով, որը իրականանում է ոչ թե աշխարհից ճգնավորական հրաժարման, այլ ամեն մի մարդու կողմից իր երկրային պարտականությունները կատարելու ճանապարհով։ Ծառայել Աստծուն, ըստ Ռամակրիշնայի, նշանակում է ծառայել մերձավորին, որովհետև Աստված յուրաքանչյուր մարդու մեջ է և բոլորը հավասար են Աստծու առջև։ Ռամակրիշնան պայքարել է կաստայական և ազգայնական անհավասարության դեմ։ Ռամակրիշնայի ուսմունքը ճանաչում է ստացել Հնդկաստանի սահմաններից դուրս, շնորհիվ իր աշակերտների, որոնցից ամենանշանավորը Վիվեկանանդան էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Рамакришна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. http://www.belurmath.org/srisaradadevi.htm
  7. 7,0 7,1 http://www.belurmath.org/sriramakrishna.htm
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
    «Feature». pib.nic.in. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
    «Sri Ramakrishna By Swami Nikhilananda». www.ramakrishna.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
    Mangla, Dharam Vir (2016 թ․ ապրիլի 1). Great Saints & Yogis. Lulu Press, Inc. ISBN 9781365013515. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին – via Google Books.
  9. Smart, 1998, էջ 409
  10. Фаликов, 2015, էջ 206

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամակրիշնա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։