Ռահուլա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռահուլա (ծ. մոտ. մ.թ.ա. 534, այժմյան Հնդկաստանի տարածք) - Սիդհարթա Գաուտամայի (Բուդդայի) և արքայադուստր Յասոդհարայի միակ որդին։ Ռահուլայի ծնունդը շարժառիթ եղավ Բուդդայի՝ արքունիքից հեռանալու և Լուսավորություն որոնելու համար։
Ռահուլան՝ որպես Բուդդայի անմիջական շառավիղ, պաշտամունքի է արժանացած բուդդայականների կողմից և այդ անունը (Ռահուլ ձևով) համատարած արական անձնանուն է Հնդկաստանում և Նեպալում։