Ռալֆ Ջորդանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆ Ջորդանո
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1923(1923-03-23)[1] կամ մարտի 20, 1923(1923-03-20)[2]
ԾննդավայրՀամբուրգ, Վայմարյան Հանրապետություն[3]
Մահացել էդեկտեմբերի 10, 2014(2014-12-10)[4][5][6][…] (91 տարեկան)
Մահվան վայրՔյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
ԳերեզմանCologne Southern Cemetery
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Ազգությունգերմանացի
ԿրթությունGelehrtenschule des Johanneums?
Մասնագիտությունլրագրող
հրապարակախոս
գրող
ռեժիսոր
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Ralph Giordano Վիքիպահեստում

Ռալֆ Ջորդանո (գերմ.՝ Ralph Giordano, մարտի 23, 1923(1923-03-23)[1] կամ մարտի 20, 1923(1923-03-20)[2], Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն[3] - դեկտեմբերի 10, 2014(2014-12-10)[4][5][6][…], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի լրագրող, հրապարակախոս, գրող և ռեժիսոր։

Մեծ ներդրում է ունեցել հայկական հարցի, երիտթուրքերի կողմից հայերի դեմ կատարած ցեղասպանության դատապարտման ու ճանաչման գործում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Ջորդանոն ծնվել է Համբուրգում, հայրը սիցիլիացի է, մայրը՝ գերմանացի-հրեա։ Մոր հրեա լինելու պատճառով ընտանիքը շարունակ հետապնդվել է նացիստների կողմից։ Հոլոքոստից փրկվել են՝ թաքնվելով ընկերներից մեկի նկուղում։

Հետպատերազմական փորձից հետո, Ջորդանոն ժամանակավոր դարձել է կոմունիստ։ 1955 թվականին բնակություն է հաստատել Գերմանիայի Կոմունիստական Դեմոկրատական Հանրապետությունում, սակայն, ստալինիզմից հիասթափված, վերադարձել է Համբուրգ (Արևմտյան Գերմանիա)։ 1957 թվականին Ջորդանոն հեռանում է գերմանական կոմունիստական կուսակցությունից։

1958 թվականից Ջորդանոն Գերմանիայի հրեական կենտրոնական խորհրդում զեկույցներով հանդես է եկել Արևմտյան Գերմանիայի նացիստական պատերազմի հանցագործների դատավարությունների ժամանակ։ 1964-1988 թվականներին որպես լրագրող աշխատել է Քյոլնում հիմնված West German Broadcasting կազմակերպությունում։

1982 թվականին հրատարակել է Die Bertinis գիրքը, որը կիսա-ինքնակենսագրական է, որտեղ Ջորդանոն ներկայացնում է խառնածին էթնիկ ժառանգների փորձը 19-րդ դարի վերջից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ։

Ջորդանոն իսլամը դիտում էր որպես վտանգ, սպառնալիք։ 2007 թվականին "New York Times"-ի հարցազրույցում նա կտրականապես դեմ է արտահայտվել Քյոլնում «որպես զուգահեռ հասարակության խորհրդանիշ» նոր մզկիթ կառուցելուն։ Գերմանացի մուսուլմանների ինտեգրացումը նա ձախողում է համարել[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի նպաստ հայերի իրականացրած բազմաթիվ գործերի և ելույթների համար արժանացել է «Սուրբ Սահակ-Մեսրոպ» պարգևին (15.10.2004), արժանացել է նաև Գերմանիայի բարձրագույն պարգևին՝ «Ծառայության խաչին»[8][9]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականին լույս տեսավ իր առաջին գիրքը՝ «Die Bertinis», 800 էջ։ Գիրքը պատմում է նացիստների կողմից իր և իր ընտանիքի կրած հալածանքների և չարչարանքների մասին։
  • 1987 թվականին հրատարակեց իր երկրորդ գիրքը, «Widerstand ind Exil 1933-1945» (Դիմադրություն և աքսոր, 1933-1945). այս գիրքը հրատարակվել է միասնաբար Գերմանիայի նախկին վարչապետ Վիլի Բրանդի հետ։
  • 1987 թվականին լույս տեսավ իր երրորդ գիրքը, «Die zweite Schuld oder von der Last ein Deutscher zu sein», (Երկրորդ պարտքը). սա մեղադրական գիրք է (368 էջ), Ռ. Ջորդանոն այս գրքով ուզում է Գերմանիայում ցույց տալ իր անցյալի խնդիրները, իր կրած հալածանքները և չարչարանքները՝ նացիստների կողմից։
  • 1989 թվականին լույս տեսավ չորրորդ գիրքը՝ «Wenn Hitler den Krieg gewonnen hatte» (Եթե Հիտլերը հաղթեր պատերազմը). այս գիրքը հատկացվել է նացիստների ծրագրերին՝ հաղթանակից հետո։
  • 1990 թվականին լույս տեսավ հինգերորդ գիրքը՝ «Wie kann diese Generation eigentlich noch atmen», 184 էջ. այս գիրքը բաղկացած է միայն նամակներից, որոնք իրեն գրել են այն անձինք, ովքեր իր երրորդ գիրքը կարդացել են։
  • 1992 թվականին հրատարակեց «Deutschland und Israel» (Գերմանիան և Իսրայելը), 280 էջ, որտեղ ներկայացնում է Գերմանիայի և Իսրայելի հարաբերությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Ջորդանո» հոդվածին։