Ռաիսա Ղարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաիսա Ղարագյոզյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1948(1948-10-27) (75 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունթարգմանչուհի
ԱմուսինՕլեքսանդր Բոժկո

Ռաիսա Ալբերտի Ղարագյոզյան (հոկտեմբերի 27, 1948(1948-10-27), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի։ Ուկրաինացի դիվանագետ, թարգմանիչ, հայագետ, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան (1996-2001, 2005-2010) Օլեքսանդր Բոժկոյի կինը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը, սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, երգել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի երգչախմբում։ 1973 թվականին Կիև տեղափոխվելուց հետո զբաղվել է գեղարվեստական թարգմանությամբ՝ դառնալով բնագրից ուկրաինական գրականությունը հայերենով ներկայացնող առաջին թարգմանչուհին։ Նա թարգմանել է ուկրաինացի գրողների բազմաթիվ գործեր, որոնք տպագրվել են մամուլում։ 1988 թվականից թարգմանում է նաև լեհերենից։ Ուկրաինայի գրողների միության անդամ է, «Գարուն» ամսագրի մրցանակի դափնեկիր (2000), Հայաստանի գրողների միության արտասահմանյան անդամ (2001)։

Թարգմանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կենաց ծառը» խորագրյալ ուկրաինական ժամանակակից պատմվածքի անթոլոգիա (1981)
  • «Կարապի երամը» Վ. Զեմլյակ (1982)
  • «Եվպրաքսիա» Պ. Զագրեբել (1984)
  • «Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ» (1988)[2]
  • «Ասպետի մահը» Գ. Թյություննիկ (1989)
  • «Լեհական ժողովրդական հեքիաթներ» (2006)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ուկրաինայի ներկա վիճակը թավալ-գլոր անելով տարածվելու է ամեն տեղ | archive2.ankakh.com». archive2.ankakh.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  2. Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ։ Կազմ. և ուկր. թարգմ.՝ Ռ. Ղարագյոզյան; Նկ.՝ Օ. Սենչենկո, Ն. Դենիսովա, Վ. Պիսարենկո. Արևիկ. 1988 թ․ հունվարի 1. ISBN 9785807700230.