Ռադիոզոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոզոնդ, (ռադիո․․․ և ֆր.՝ sonde — շողափոց), օդի ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը չափող ու ռադիոյով դրանց արժեքները հաղորդող աերոլոգիական սարք։ Ռադիոզոնդը մթնոլորտ է բարձրացվում ջրածնով լցված օդապարիկներով։ Երկրի վրա ռադիոազդանշաններն ընդունվում են հատուկ ռադիոընդունիչ ապարատներով՝ ցուցմունքների ավտոմատ կամ կիսաավտոմատ գրանցումով։ Ռադիոզոնդի թռիչքի բարձրությունը 30—40 Կմ է։ Ռադիոզոնդը բաղկացած է ընդունիչներից՝ զգայուն տարրերից (տվիչներից), զգայուն տարրերի փոքր տեղաշարժերը էլեկտրական մեծությունների վերածող Փոխակերպիչներից, կոդային սարքավորումից, թեթև կարճալիք հաղորդիչից և սնման աղբյուրից։ Ռադիոզոնդի գործողության հեռավորությունը շուրջ 150—200 Կմ է։ Առաջին Ռադիոզոնդը պատրաստել է սովետական գիտնական Մոլչանովը (1930

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png