Ռադիոակտիվ աղբյուրի ակտիվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոակտիվ աղբյուրի ակտիվություն, միավոր ժամանակում ռադիոակտիվ տրոհումների քանակը։

Ակտիվության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեսակարար ակտիվություն` ռադիոակտիվ աղբյուրի միավոր զանգվածին բաժին ընկնող ակտիվություն
  • Ծավալային ակտիվություն` ռադիոակտիվ աղբյուրի միավոր ծավալին բաժին ընկնող ակտիվություն
  • Մակերևույթային ակտիվություն` ռադիոակտիվ աղբյուրի միավոր մակերեսին բաժին ընկնող ակտիվություն

Ակտիվության չափման միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների միջազգային համակարգում ակտիվության չափման միավորը բեքերելն է (Բք, Bq), 1 Բք = վ−1: Եթե աղբյուրի ակտիվությունը 1 Բք է, ապա 1 վայրկյանում միջինում մեկ տրոհում է լինում։

Այլ չափման միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակարար ակտիվությունը չափում են Բք/կգ (Bq/kg), ավելի քիչ՝ Կի/կգ - ներով։

Ծավալային ակտիվությունը չափում են Բք/մ³ կամ Բք/լ։

Մակերևույթային ակտիվությունը չափում են Բք/մ² կամ Կի/կմ², (1 Կի/կմ² = 37 կԲք/մ²

Ակտիվության կախումը ժամանակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվությունը (կամ տրոհման արագությունը) կախված է ժամանակից հետևյալ բանաձևով

ուր

Աղբյուրի ակտիվության որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով աղբյուրը կազմող նյութի կիսատրոհման պարբերությունը (T1/2) և մոլային զանգվածը (μ), ինչպես նաև աղբյուրի m զանգվածը, հնարավոր է որոշել միավոր ժամանակում (t) տրոհումների քանակը հետևյալ բանաձևով

ուր — միջուկների սկզբնական քանակն է։ Ակտիվությունը հավասար է N(t) -ի t -ի նկատմամբ ածանցյալին։

Եթե կիսատրոհման պարբերությունը շատ ավելի մեծ է, քան չափողական ժամանակը՝ ապա ակտիվությունը կարող ենք համարել անփոփոխ։ Այս դեպքում կարող ենք գրել հետևյալ հավասարումը

մեծությունը կոչվում է ռադիոնուկլիդի տրոհման հաստատուն։ Դրա հակադարձ մեծությունը կոչվում է կյանքի տևողություն, ( ), որը ցույց է տալիս ժամանակը, որի ընթացքում ռադիոնուկլիդի քանակությունը նվազում է е անգամ։

Հաճախ պետք է լինում որոշել ռադիոնուկլիդի կիսատրոհման պարբերությունը իմանալով ակտիվությունը և միջուկների սկզբնական քանակությունը։ Կիսատրոհման պարբերությունը կարող ենք որոշել հետևյալ բանաձևով[1]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фиалков Ю. Я., Применение изотопов в химии и химической промышленности, Киев, «Техніка», 1975, էջ 52 — 240 էջ. — 2000 հատ։